ACA Դասընթաց

Սովորի՛ր Python Հիմունքներ

  • 3 ամիս՝ օֆլայն, օնլայն կամ հիբրիդ ձևաչափով
  • Քո ուղեցույցը դեպի կայքերի մշակում, տվյալագիտություն, ML/AI
  • Սկսնակների համար՝ զրոյից, գործնական նախագծով

Ու՞մ համար է դասընթացը

Python-ի այս դասընթացը կլինի քո ուղեցույցը ՏՏ ոլորտի ամենապահանջված մասնագիտացումները ձեռք բերելու համար՝ կայքերի մշակման, տվյալագիտության, մեքենայական ուսուցման, արհեստական բանականության և այլ ուղղություններում։

Ի՞նչ կսովորես

1 Basic Syntax and Operations
  • Variables & Data Types
  • Operators & Expressions
  • Input & Output
2 Control Flow
  • Conditionals (if / elif / else)
  • For & While Loops
  • Break & Continue
3 Data Structures
  • Lists & Tuples
  • Dictionaries & Sets
  • Strings & Slicing
4 Functions and Scope
  • Defining Functions
  • Arguments & Return Values
  • Scope & Lambda Functions
5 Exception Handling
  • Try / Except Blocks
  • Raising Exceptions
  • Handling Best Practices
6 Testing and Debugging
  • Debugging Techniques
  • Unit Testing Basics
  • Code Quality & Readability
7 Object-Oriented Programming
  • Classes & Objects
  • Inheritance & Methods
  • Encapsulation Basics

Ինչու՞ սկսել Python-ից

Python-ը աշխատաշուկայում ամենապահանջված ծրագրավորման լեզուներից մեկն է։ Python-ը հնարավորություն է տալիս բարդ առաջադրանքները բաժանել տրամաբանական քայլերի և մշակել արդյունավետ լուծումներ։

Մեծ պահանջարկ աշխատաշուկայում

Լայն կիրառելիություն

Մատչելիություն սկսնակների համար

Բարձր վարձատրվող կարիերա

Մուտք միջազգային աշխատաշուկա

Հեռավար աշխատանքի հնարավորություն

Ի՞նչ է ներառում դասընթացի փաթեթը

Անհատական մոտեցում

CV-ի և LinkedIn-ի կազմում

Հասանելիություն գրադարանին

Ավարտական նախագիծ

Տեսական դասախոսություններ և գործնական սեմինարներ

1-1 հանդիպումներ

Ընտրիր քո փաթեթը

դասACAն

  • Գործնական հագեցած դասեր
  • Soft Skill-երի վորքշոփներ
  • CV/Portfolio կազմելու աջակցություն
  • Հասանելիություն ACA-ի գրադարանին

75.000 ֏/ամսական

100.000 ֏ և ավելի հարկային վերադարձ

Ընտրել

ընկերACAն

3-4 ուսանող խմբում

ներառում է դասACAն փաթեթը +

  • Մասնագիտական խորհրդատվություն
  • Աշխատանք փոքր խմբի հետ
  • Ժամային ճկունություն
  • Խմբին հարմարեցված ծրագիր

150.000 ֏/ամսական

100.000 ֏ և ավելի հարկային վերադարձ

Ընտրել

անհատACAն

ներառում է դասACAն փաթեթը +

  • Անհատական մասնագիտական ուղղորդում
  • Ժամային ճկուն գրաֆիկ
  • Լեզվի ընտրության հնարավորություն
  • Անհատական մշակված ծրագիր

350.000 ֏/ամսական

100.000 ֏ և ավելի հարկային վերադարձ

Ընտրել
Ուսման վարձի մի մասը վերադարձնում է պետությունը Եկամուտների տարեկան հայտարարագիր ներկայացնելով՝ կարող ես հետ ստանալ մինչև 100.000 ֏ քո վճարած եկամտային հարկից։ Ուսման վարձը կարող են վճարել նաև ընտանիքի անդամները և վերադարձն ստանալ իրենց հայտարարագրով՝ իրենց վճարած եկամտային հարկից։ Այդպես մեկ դասընթացից ընդհանուր վերադարձը կարող է գերազանցել 100.000 ֏-ը։ Հաշվարկային փաստաթուղթը տրամադրում է ACA-ն։ Ինչպես ստանալ
  1. Վճարիր ուսման վարձը բանկային փոխանցմամբ՝ քո անունից։
  2. ACA-ից ստացիր վճարումը հաստատող էլեկտրոնային հաշվարկային փաստաթուղթը։
  3. Ներկայացրու եկամուտների տարեկան հայտարարագիրը և նշիր ուսման ծախսը։
  4. Հաստատվելուց հետո գումարը վերադարձվում է քո բանկային հաշվին։

Գրանցում

Ուղարկելով՝ դուք համաձայնում եք տվյալների մշակմանը։

Շնորհակալություն։

Ձեր հայտն ընդունված է։ Մեր մասնագետը կապ կհաստատի Ձեզ հետ մոտակա ժամանակահատվածում։

Ինչպե՞ս մասնակցել դասընթացին

1 Գրանցվի՛ր դասընթացին
  • Տվյալները լրացնելուց հետո դու կստանաս նամակ էլ. հասցեիդ՝ հետագա փուլերի և դասընթացի մանրամասների վերաբերյալ
2 Մասնակցի՛ր հարցազրույցին
  • Ընդունելության միակ փուլը ճանաչողական հարցազրույցն է, որն անցկացվում է դասընթացավարի կամ դասընթացի համակարգողի հետ
3 Դարձի՛ր ACA-ի ուսանող
  • Հարցազրույցի փուլից հետո դու արդեն ACA-ի ուսանո՜ղ ես։ Քեզ հետ կկապվենք ու կներգրավվես մոտակա մեկնարկող խմբում
Գրանցվի՛ր հիմա

Ովքե՞ր են դասախոսելու

Image

Արայիկ Ասլանյան

Back-end and Automation Engineer, EGS Armenia-ում

Image

Սեդա Վարդանյան

Software Engineer, VXSoft-ում

Image

Էրիկ Աբրահամյան

Դասախոս, ACA-ում

Image

Էլմիրա Սարգսյան

Data Scientist, SmartClick-ում

Գործընկերներ

Հաճախ տրվող հարցեր

Վճարման ի՞նչ տարբերակներ կան

Մենք հոգ ենք տարել, որ վճարումը խոչընդոտ չդառնա նոր մասնագիտություն ձեռք բերելու ճանապարհին։ Ընտրեք ձեզ հարմար տարբերակը․

  • Ամսական վճարում՝ ոչ թե ամբողջ գումարը միանգամից, այլ ամիս առ ամիս՝ ուսմանը զուգընթաց։
  • Անտոկոս ապառիկ՝ MyPay կամ RocketLine համակարգերով՝ սկսեք սովորել հենց հիմա, իսկ վճարեք ձեզ հարմար ժամանակացույցով։
Ինչպե՞ս է անցնում ընդունելությունը

Գրանցվելուց հետո դուք անցնում եք հարցազրույցի փուլ։ Այս հանդիպման ընթացքում դուք կծանոթանաք մասնագետի հետ, կիմանաք դասընթացի մասին բոլոր մանրամասները և հնարավորություն կունենաք տալ դասընթացի հետ կապված ցանկացած հարց։

Հարցազրույցի շնորհիվ խմբում սովորում են միևնույն մակարդակի մարդիկ, և դասերն անցնում են արդյունավետ։

Անգլերենի իմացությունը պարտադի՞ր է դասընթացներին մասնակցելու համար

Դասընթացը ամբողջությամբ հայերեն է, սակայն լիարժեք մասնակցության համար անհրաժեշտ է անգլերենի ընդհանուր իմացություն՝ ընթացիկ նյութերը, տերմինները և այլ հասկացություններ սովորելու համար։

Անձնական համակարգիչ պե՞տք է դասընթացի համար

Այո, դասընթացների համար անձնական համակարգիչ անհրաժեշտ է։ Որոշ դեպքերում ACA-ն կարող է ուսման ընթացքում ձեզ տրամադրել համակարգիչ։