State Academy of Crisis Management - Ministry of Internal Affairs

cmsa - ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա

Մեր մասին

Ճգնաժամային կառավարման պետական ակադե­միան ունի 20 տարվա պատմություն: Ակադեմիան ձևա­վոր­վել է մեր նոր անկախ Հանրապետության համար շատ բարդ ու ծանր տարի­ներին, Հայոց անկախ պետականու­թյան ստեղծմանն ու կերտմանը զուգընթաց:

«Հայաստանի Հանրապետության կառավարության կազմի և կառուցվածքի մասին» Հայաստանի Հանրապետության օրեն­քով 1991թ. դեկտեմբերի 4-ին Հայաստանի Հանրապետության կառավարու­թյան կա­ռուց­վածքում որպես գործադիր իշխանու­թյան֊ հանրապե­տական մարմին ստեղծվում է արտակարգ իրա­վիճակների պետական վարչությունը և Հայաստանի Հանրապե­տու­­թյան նախագահի 1991թ. դեկտեմբերի 15-ի հրամանագրով Ստեփան Սարգսի Բադալյանը նշանակվում ՀՀ արտա­կարգ իրավիճակների պետական վարչության պետ:

1992թ. հունվարի 31-ի Հայաստանի Հանրապետու­թյան կա­ռավարության «Հայաստանի Հանրապետության արտակարգ ի­րա­վիճակների պետական վարչության նյու­թական բազայի և ար­­տակարգ իրավիճակներում գործելու համար մասնագետներ­ի վերապատրաստման ինստիտու­տի ստեղծման մասին» N74­­­ ո­­-րոշ­մ­­ամբ արտակարգ իրավիճակների պետական ­վարչությ­ան կառուցվածքում ստեղծվեց կադրերի վերապատրաստ­ման ինս­տի­տուտ և Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավի­ճակ­ների պետական վարչության հաշվեկշռին հանձնվեց Երևան քաղաքի Պուշկինի փողոցի N 25 շենքը: Երկար տարիներ նորաստեղծ ինստիտուտը գործեց տնտհաշվարկային հիմունք­ներով իր համեստ ներ­դրումն ունենալով պետական բյուջեի խնայողության և պետու­թյան կայացման գործում:
France : vacances-scolaires-gouv.com

Ա Ռ Ա Ք Ե Լ Ու Թ Յ Ու Ն Ը

Ակադեմիան կրթական ու գիտական պետական բարձրա­գույն ուսումնական հաստատություն է, որի գործու­նեությունը նպատակաուղղված է քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության բնագավառում կրթական, գիտական, մեթոդական, փորձագի­տական, հրատարակչական աշխատանքների և ուսումնա­ռու­թյան իրականացմանը` բարձրագույն, միջին և հետբուհական մասնագիտական մակարդակներում:

Ակադեմիայի խնդիրներն են`

ԼԻԱԶՈՐՎԱԾ ՄԱՐՄՆԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ

Image
Արմեն Փամբուխչյան
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար
Պաշտոնին նշանակվել է 2022 ապրիլի 12 — ին

Image
Անդրանիկ Փիլոյան
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար
2020 նոյեմբեր — 2022 ապրիլ

Image
Ֆելիքս Ցոլակյան
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար
2018 հոկտեմբերի 4- 2020 նոյեմբեր

Image
Հրաչյա Ռոստոմյան
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար
Մանկավարժական գիտությունների թեկնածու
2018 մայիս-հոկտեմբեր

Image
Դավիթ Տոնոյան
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար
2017-2018 թ.

Image
Արմեն Երիցյան
ՀՀ արտակարգ իրավիճակների
նախարար
իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր
2010-2016 թթ․

Image
Մհեր Շահգելդյան
ՀՀ արտակարգ իրավիճակների
նախարար
քաղաքագիտության թեկնածու
2008-2010 թթ.

Image
Էդիկ Բարսեղյան
ՀՀ փրկարար ծառայության տնօրեն
Փ/Ծ գեներալ-լեյտենանտ
2004-2010 թթ.

Image
Հմայակ Հարոյան
ՀՀ կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության պետ
գեներալ-մայոր
2001-2004 թթ.

Image
Վյաչեսլավ Հարությունյան
ՀՀ կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության պետ
գեներալ-մայոր
1997-2001 թթ.

Image
Ստեփան Բադալյան
1991-1995թթ. — Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական վարչության պետ:
1995-1997թթ.- Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների վարչության պետ- նախարար:

Կառուցվածք

Image

Ակադեմիայի խորհուրդ

Խորհրդի նախագահները

Image
Արտյուշ Գրիգորյան
Արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ
2022 թ.

Image
Արմեն Փամբուխչյան
Արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ
2020-2022 թթ.

Image
Արմեն Հարությունյան
Արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ
2019- 2020 թթ.

Image
Արա Նազարյան
Արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ
2017-2019 թթ.

Image
Հայկարամ Մխիթարյան
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ
2016-2017 թթ.

Image
Վաչե Տերտերյան
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ
2015 թ.

Image
Համլետ Հակոբյան
ՀՀ արտակարգ իրավիճակների
նախարարության աշխատակազմի ղեկավար
2010 թ.

Image
Արամ Թանանյան
Հայաստանի փրկարար ծառայության տնօրենի տեղակալ
Փ/Ծ գեներալ—մայոր
2006-2010 թթ.

Խորհրդի կազմը

Հավելված
արտակարգ իրավիճակների նախարարի
2022 թվականի հունիսի «10» -ի N 639 — Ա հրամանի

ԿԱԶՄ
<<ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ>> ՊԵՏԱԿԱՆ ՈՉ
ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ

1 Նախագահ՝ Ա. Գրիգորյան – Արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ.
2 Նախագահի տեղակալՀ. Մաթևոսյան – ՃԿՊԱ-ի ռեկտոր, փ/ծ գեներալ-մայոր.
3 Քարտուղար Ս. Հովհաննիսյան – ՃԿՊԱ-ի դասախոս.

Անդամներ`
1 Ա. Սարգսյան – ԱԻ նախարարի խորհրդական.
2 Ա. Ասլանյան – ԱԻՆ աղետների ռիսկի կառավարման քաղաքականության մշակման վարչության քաղաքականության մշակման բաժնի պետ.
3 Ա. Մկրտչյան – ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետ, փ/ծ գնդապետ.
4 Գ. Հովակիմյան — ՃԿՊԱ-ի պրոռեկտոր, փ/ծ գնդապետ.
5 Ս. Կյուրեղյան — ՃԿՊԱ-ի պրոռեկտոր, փ/ծ գնդապետ.
6 Հ. Ղարիբյան – ՃԿՊԱ-ի գիտական և ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր, տեխ. գիտ. թեկն., դոցենտ.
7 Ն. Հայրապետյան — ՃԿՊԱ-ի գլխավոր քարտուղար.
8 Ե. Բաղրամյան – ՃԿՊԱ-ի ուսումնական բաժնի պետ, դասախոս.
9 Դ. Թադևոսյան – ՃԿՊԱ-ի ՂԿՈԲ ֆակուլտետի դեկան, տեխն. գիտ.թեկն., դոցենտ.
10 Գ. Գսպոյան – ՃԿՊԱ-ի ԱԻ և ՃԿ ֆակուլտետի դեկան, աշխ. գիտ. թեկն., դոցենտ.
11 Վ. Կրբեկյան – ՃԿՊԱ-ի ԱԻ և ՃԿ ֆակուլտետի դեկանի տեղակալ, պատմ.գիտ.թեկն.
12 Վ. Բագիյան – ՃԿՊԱ-ի ՔՊ ամբիոնի վարիչ, կենս. գիտ. թեկն., դոցենտ.
13 Ռ. Մխիթարյան – ՃԿՊԱ-ի փրկարարական ֆակուլտետի դեկան, փ/ծ գնդապետ.
14 Կ. Զիրաքյան — ՃԿՊԱ-ի փրկարարական ամբիոնի վարիչ, փ/ծ գնդապետ.
15 Կ. Պապիկյան – ՃԿՊԱ-ի դասախոս, մանկ. գիտ. թեկնածու, դոցենտ.
16 Գ. Ալավերդյան – ՃԿՊԱ-ի դասախոս, տեխ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր.
17 Մ. Բադալյան – ՃԿՊԱ-ի դասախոս, տեխ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր.
18 Ք. Զաքարյան — ՃԿՊԱ-ի մշակույթի կենտրոնի տնօրեն.
19 Ս. Բակունց — ՃԿՊԱ-ի գիտական հետազոտությունների կենտրոնի պետ, գյուղ. գիտ. թեկն.
20 Հ. Ամիրխանյան — ՃԿՊԱ-ի որակի ապահովման կենտրոնի պետ.
21 Հ. Խաչատրյան — ՃԿՊԱ-ի դասախոս, փ/ծ փոխգնդապետ.
22 Հ. Բադալյան – ՃԿՊԱ-ի փրկարարական ֆակուլտետի ամբիոնի վարիչ, փ/ծ գնդապետ.
23 Մ. Խաչատրյան – ՃԿՊԱ-ի գլխավոր հաշվապահ.
24 Լ. Մխիթարյան — ՃԿՊԱ-ի կադրերի բաժնի պետ.
25 Գ. Շահնազարյան – ՃԿՊԱ-ի գրադարանի վարիչ.
26 Ա. Գասպարյան — ՃԿՊԱ-ի դասախոս.
27 Գ. Գևորգյան – ՃԿՊԱ-ի մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանող.
28 Մ. Հակոբյան – ՃԿՊԱ-ի մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանող.
29 Մ. Թունյան — ՃԿՊԱ-ի մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանող.
30 Ս. Օհանյան — ՃԿՊԱ-ի բակալավրի կրթական ծրագրի 1-ին կուրսի ուսանող.
31 Լ. Հայրապետյան — ՃԿՊԱ-ի բակալավրի կրթական ծրագրի 1-ին կուրսի ուսանող.
32 Հ. Գրիգորյան — ՃԿՊԱ-ի բակալավրի կրթական ծրագրի 1-ին կուրսի ուսանող.
33 Ն. Հովհաննիսյան — ՃԿՊԱ-ի բակալավրի կրթական ծրագրի 2-րդ կուրսի ուսանող.
34 Ք. Համբարձումյան — ՃԿՊԱ-ի բակալավրի կրթական ծրագրի 2-րդ կուրսի ուսանող.
35 Կ. Մկրտչյան — ՃԿՊԱ-ի բակալավրի կրթական ծրագրի 2-րդ կուրսի ուսանող.
36 Հ. Թևատրոսյան — ՃԿՊԱ-ի բակալավրի կրթական ծրագրի 2-րդ կուրսի ուսանող:

Կառավարումը

Կառավարումն իրականացվում է Հայաստանի Հանրապե­տու­թյան օրենսդրությանը և «Ճգնաժամային կա­ռա­վարման պե­տական ակադեմիա» պետական ոչ առևտրային կազմակեր­պու­թյան կանոնադրությանը (ՀՀ կառավարության 2005 թվականի հունիսի 22-ի թիվ 1055-Ն որոշում) համապատասխան:

Ակադեմիայի կառավարումը հիմնված է ինքնավա­րու­­­թյան, միանձնյա, կոլեգիալ կառավարման զուգակց­ման, ինչպես նաև կարևորագույն հարցերի լուծմանը կոլեկտիվի մասնակցության սկզբունքների հիման վրա:

Ակադեմիայի կառավարումն իրականացնում է Հայաստա­նի Հանրապետության կառավարությունը, նրա կողմից լիազոր­ված մարմինը Հայաստանի Հանրապետության արտակարգ ի­րա­վիճակների նախա­րա­րու­թյունը, կոլեգիալ կա­ռա­վարման մար­մին­ները` ակադեմիայի խորհուրդը, գիտական խորհուրդը և ռեկտորը:

Ակադեմիայի կառավարման բարձրագույն մարմինն ակա­դեմիայի խորհուրդն է` կոլեկտիվի ներկայացուց­չական ժողովը:

Ակադեմիայի խորհուրդի անդամների թիվը չի գերա­զանցում կոլեկտիվի անդամների թվի 15 տոկոսը, իսկ խորհրդի անդամների 25 տոկոսը կազմում են ուսանող­նե­րը: Ակադեմիայի խորհրդի կազմում ի պաշտոնե ընդ­գրկվում են ռեկտորը, պրո­ռեկտորը, ռեկտորի խորհրդա­կանը, ուսումնական բաժնի պետը, գլխավոր հաշվապահը, ամբիոնների վարիչները, գիտահետա­զոտա­կան բաժնի պետը, գրադարանի վարիչը, ինչպես նաև ակա­դեմիայի այլ կառուցվածքային ստորաբաժանումների ղե­կա­վարներ: Խորհրդի նիստերը գումարվում են առնվազն տարե­կան մեկ անգամ:

Ակադեմիայի գիտական խորհուրդը ակադեմիայի ուսումնական, գիտական և գիտատեխնիկական գործու­նեու­թյունը համակարգող ու կարգավորող մարմին է:

Գիտական խորհրդի կազմում ընդգրկվում են ռեկ­տորը (նախագահ), պրոռեկտորները, ռեկտորի խորհրդա­կանները, գի­տական քարտուղարը, ուսումնա­կան բաժնի պետը, գլխավոր հաշ­վապահը, ֆակուլտետ­ների դեկաննե­րը, ամբիոնների վա­րիչ­­նե­րը, գրադարանի ղեկավարը, ինչպես նաև կառուց­ված­քա­յին ստորաբաժա­նումների ղե­կա­վարները, հանրապետության գի­տության և կրթության բնագավառի առաջատար մասնագետ­ները:

Ակադեմիայի ռեկտորատը ռեկտորին կից խորհրդակ­ցական մարմին է: Խորհրդի և գիտական խորհրդի նիստե­րի միջև ընկած ժամանակահատվածում ռեկտորատն իր լիազորու­թյունների սահմաններում քննարկում է ակադե­մի­այի գործու­նեու­թյան բոլոր ոլորտներին վերաբերող հար­ցերը, խորհրդի, գիտական խորհրդի որոշումների կա­տա­րումների կատարման ընթացքը:

Ռեկտորատի որոշումները կենսագործվում են ռեկտորի հրամաններով:

Ակադեմիայի ընթացիկ գործունեության ղեկավա­րումն իր իրավասության սահմաններում իրականացնում է ռեկտորը:

Ակադեմիայի գիտխորհրդի կազմը

ImageImageImageImage

Ուսուցում

Վերապատրաստում
Ղեկավար կազմի և մասնագետների
Հրշեջ-փրկարարների
Կրթություն

Բարձրագույն
Միջին մասնագիտական
Բնակչության ուսուցում
Մանկական ուսումնական խմբեր

ImageImageImageImageImageImageImageImageImageImageImage
ImageImage

Շրջանավարտներ

Image

Շրջանավարտներ 2015

  1. Բակալավրիատ
  2. Մագիստրատուրա (մենեջմենթ)
  3. Մագիստրատուրա Փրկարարական գործ
  4. Քոլեջ մենեջմենթ
  5. Հրդեհային պաշտպանություն

Շրջանավարտներ 2016

  1. Բակալավրիատ
  2. Մագիստրատուրա (մենեջմենթ)
  3. Մագիստրատուրա Փրկարարական գործ
  4. Քոլեջ մենեջմենթ
  5. Հրդեհային պաշտպանություն

Լավագույն

Image
Ղազարյան Հայկ Սամվելի
ՀՀ ԱԻՆ Փ/Ծ մայոր, ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի փրկարարական ֆակուլտետի դասախոս

Image
Ղազարյան Հարություն Սամվելի
ՀՀ ԱԻՆ Փ/Ծ մայոր, ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի փրկարարական ֆակուլտետի դասախոս

Image
Նեպոպ Ինգա Սերգեյևնա
ՀՀ ԱԻՆ Փ/Ծ լեյտենանտ, ՀՀ ԱԻՆ Փ/Ծ բնակչության պաշտպանության և աղետների հետևանքների վերացման կազմակերպման վարչության «Տարերային աղետներ»-ի բաժնի մասնագետ

Image
Ասատրյան Տիգրան Եղիազարի
ՀՀ ԱԻՆ Փ/Ծ կապիտան, ՀՀ ԱԻՆ Փ/Ծ Կոտայքի մարզի փրկարարական վարչության Աբովյանի հրշեջփրկարարական ջոկատի I խմբի պետ

Միջազգային կապ

Երկրներ

Միջազգային կազմակերպություններ

Ակադեմիայի մասնագետներն անցել են ուսուցում Ռու­սաս­տանի Դաշնության, ԱՄՆ-ի, Ֆրան­սիայի, Շվեդիայի, Շվեյ­ցա­րիա­յի, Անգլի­այի, Գերմանիայի, Հունգարիայի, Ճապոնիայի, Չինաստա­նի, Բրազիլիայի, Սլովե­նի­այի, Էստոնիայի և այլ երկրնե­րի համապա­տասխան կառույց­ներում:

ՃԿՊԱ Նորություններ

ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՊՐԱԿՏԻԿԱՆ

Image

Փետրվարի 10-ից ՀՀ ներքին գործերի նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում մեկնարկել է բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով ավարտական կուրսերի արտադրական պրակտիկան։ Առկա ուսուցմամբ ուսանողների համար նախատեսված են այցեր՝

Այս շրջանում ընթանում է նաև մագիստրատուրայի ավարտական կուրսերի պրակտիկան, մշակման փուլում են մագիստրոսական ատենախոսությունները։

Մանրամասներին կանդրադառնանք։

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարը՝ նախորդ տարվա արտադրական պրակտիկայի առօրյայից

ՃԿՊԱ ՍԱՆԵՐԸ` ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐՈՒՄ

Image
ՀՀ ներքին գործերի նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի միջին մասնագիտական կրթական ծրագրի սաները մասնակցում են «Ապագայի ակտիվ քաղաքացին» նախագծին, որի նպատակն է բարելավել երիտասարդների քաղաքացիական կրթության որակը ոչ ֆորմալ կրթական մոտեցումներով։

Նախագիծը համատեղ իրականացնում են «Հռիփսիմյանց շունչ» հասարակական կազմակերպությունը, «Վորլդ Վիժն Հայաստան» միջազգային կազմակերպությունը, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը և Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնը։ Ֆինանսավորում են Եվրոպական միությունն ու «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամը։

4 փուլից բաղկացած ծրագրում ներառվել են Ստեփանավանի 4 ավագ ուսումնական հաստատությունները։ Յուրաքանչյուր փուլին մասնակցում է ամեն կրթօջախից 5-ական սան։

Ծրագրի առանցքում հետևյալ թեմաներն են՝

Մարդու իրավունքներն ու ազատությունները։ Մասնակիցները ձեռք են բերում գիտելիք մարդու իրավունքների և ազատությունների, դրանց դասակարգումների, պաշտպանության մեխանիզմների հիմնական փաստաթղթերի, մարդու իրավունքների և ազատությունների խախտումների դրսևորումների վերաբերյալ։
Կայուն զարգացման նպատակները /SDG/։ Ներկայացվում են կայուն զարգացման նպատակները, դրանց նշանակությունը, դասակարգումը, գործնական կիրառումն ու ազդեցությունը։
Ակտիվ քաղաքացիություն ու համայնքային մասնակցություն։ Մասնակիցները ծանոթանում են մասնակցայնության, տեղական ինքնակառավարման, ներկայացուցչական և մասնակցային ժողովրդավարության գաղափարին, ակտիվ և պասիվ մասնակցության գործիքակազմերին, ուսումնասիրում են համայնքային կայքը՝ որպես տեղեկատվության աղբյուր և մասնակցության գործիք։ Մասնակիցները հետևում են ներկա պահին համայնքում ընթանող մասնակցային բյուջետավորման գործընթացին և մշակում գաղափարներ։
Ծրագրի ավարտին նախատեսվում է ինտելեկտուալ խաղերի մրցույթային փուլ։

Ներկայում ընթանում է երկրորդ փուլը։ ՃԿՊԱ Ստեփանավանի ուսումնական բազայի 10 ուսանող արդեն ներգրավված է ծրագրում։ Հաջորդ երկու փուլերին մասնակցելու են առաջին կուրսի ուսանողները։

Մանրամասներին դեռ կանդրադառնանք։

ԹՈՒՄԱՆՅԱՆԸ՝ ԱՆՑՅԱԼԻ ՈՒ ԱՊԱԳԱՅԻ ՄԻՋԵՎ․ ԳՐՔԻ ՏՈՆԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ

Image

Փետրվարի 19-ին՝ Գիրք նվիրվելու օրը, ՀՀ ներքին գործերի նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում անցկացվեց տոնական միջոցառում։ Նախաձեռնել էր ուսանողական խորհրդի մշակույթի հանձնաժողովը։

ՃԿՊԱ սաներն ասմունքեցին ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ստեղծագործություններից, ցուցադրվեց նրա մասին պատմող կենսագրական ֆիլմ։ Միջոցառումից առաջ միջին մասնագիտական և բակալավրի կրթական ծրագրերի ուսանողները նախանշել էին իրենց ընկերների նախընտրելի գրքերը՝ ըստ ժանրի։ Եվ յուրաքանչյուրն իր գրադարանը համալրելու հնարավորություն ունեցավ։

Մշակույթի հանձնաժողովի նախագահ Աստղիկ Խաչատրյանի խոսքով՝ օրվա խորհուրդը մեզ հասած ժառանգությունը պահելն ու այն սերնդեսերունդ փոխանցելն է։ «Հովհաննես Թումանյանի մտքերն այսօր էլ արդիական են, ուրեմն ներկան ճիշտ ապրելու և ապագան կառուցելու համար պետք է պարզապես վերհիշել անցյալը։ Հայրս մեծ գրադարան ուներ և ինձ «ստիպում էր» ամեն օր 10 թերթ գիրք կարդալ՝ բակ իջնելու պայմանով։ Ուրախ եմ, որ այսօր շատ պատանիներ և երիտասարդներ առիթը չեն կորցնում նոր գիրք ձեռք բերելու համար։ Շատերը նույնիսկ անձնական գրադարան են ստեղծում»,- հավելեց Աստղիկը։

Հանդիպման ավարտին ԱԻ և ՃԿ ֆակուլտետի դեկան, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Վահագն Կրբեկյանը կրկին մատնանշեց Թումանյանի մեծությունը, որը կարողանում էր թարգմանություն անել 10 լեզվով։ Նրանից կարելի է անվերջ սովորել։

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարները՝ ՃԿՊԱ որակի ապահովման կենտրոնի պետ Աշխեն ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Նախագիծ. Աղետների ռիսկի կառավարման 2023-2030 թվականների ռազմավարություն

Image
ՀՀ ներքին գործերի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Աղետների ռիսկի կառավարման 2023-2030 թվականների ռազմավարությունը եւ 2023-2026 թվականների գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» Հայաստանի հանրապետության կառավարության որոշման նախագիծը:

Նախագիծն ընդգրկում է ԱՌԿ պետական քաղաքականության շրջանակ. աղետների ռիսկի նվազեցում, պատրաստվածության բարձրացում, արտակարգ իրավիճակներին արձագանքմանն ու հետաղետային վերականգնմանն ուղղված գործընթացներ եւ այլն:

Առավել մանրամասն՝ այստեղ:

Ապրիլի արտակարգ դեպքերը

Image
ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ամփոփել է 2023 թվականի ապրիլին հանրապետությունում գրանցված տեխնածին, տարերային եւ սոցիալ-կենսաբանական բնույթի արտակարգ դեպքերի ու պատահարների վիճակագրությունը: Ինչպես եւ դիտարկվող նախորդ ժամանակահատվածներում, արտակարգ դեպքերի զգալի մասը` 90,9 տոկոսը հրդեհները, ճանապարհատրանսպորտային պատահարներն ու թունավորումներն են:

«Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնն» ութ տարեկան է

Image
Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Գետարգել բնակավայրում գտնվող «Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնն» ութ տարեկան է: 2015 թվականի մայիսի 19-ին, Մոսկվայում, Ռուսաստանի եւ Հայաստանի կառավարությունների միջեւ ստորագրված արտակարգ իրավիճակների մարդասիրական արձագանքման, բնական աղետների կանխարգելման եւ դրանց հետեւանքների վերացման ոլորտում համագործակցության մասին համաձայնագրի համաձայն, սկսվեցին ՌՀՄԱԿ ձեւավորման աշխատանքներն ու 2016 թվականի մարտի 18-ին կենտրոնը բացվեց: Տոնի առիթով ՌՀՄԱԿ էր այցելել ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության ղեկավար կազմը՝ ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Կամո Ցուցուլյանի գլխավորությամբ։

Հետաղետային կարիքների գնահատման ուղեցույցը՝ հայերեն

Image
«Ենթակառուցվածքների հետաղետային դիմակայունության բարձրացմանն ուղղված գիտելիքահեն տեխնիկական աջակցություն» տարածաշրջանային ծրագրի շրջանակներում, Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի, Ճապոնիայի միրջազգային զարգացման գործակալության (JICA), Զարգացման ասիական բանկի, Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրերի Հայաստանի գրասենյակի (UNDP) համատեղ ջանքերով հայերեն է թարգմանվել «Հետաղետային կարիքների գնահատում» ուսումնական ձեռնարկը:

Աղետների ռիսկի նվազեցման Սենդայի գործողությունների ծրագրի Հայաստանի ազգային համակարգող, ՃԿՊԱ պրոռեկտոր, փ/ծ գնդապետ Արմինե Հայրապետյանի խոսքով, ձեռնարկի հայերեն տարբերակը զուտ թարգմանություն չէ, տեղայնացված է, մշակվել է նաեւ հետաղետային կարիքների գնատահման դասավանդման մոդուլը:

Եղանակը Հայաստանում

Image
Մայիսի 24-ի ցերեկը, 25-26-ը, 29-ին շրջանների զգալի մասում, 27-28-ն առանձին շրջաններում հիմնականում կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ։

Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Image

Երևան քաղաքում

Մայիսի 24-26-ը, 28-29-ի կեսօրից հետո սպասվում է, 27-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։
Image

Երևան քաղաքի մայիսի 25-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

· Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 32.50C (2008 թ.)
· Օդի նվազագույն ջերմաստիճան՝ 5.20C (2001 թ.)
· Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 17.80C

ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.
Image

Հանրապետության գետերի մեծ մասում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել, հյուսիսային և հյուսիս-արևելյան շրջանների գետերում դիտվել է ջրի ելքերի նվազում, մյուս շրջանների առանձին գետերում դիտվել է ջրի ելքերի որոշ մեծացում:

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ

Ճանապարհները Հայաստանում

Image
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։

Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 7-րդ կմ-ին՝ Եղեգիս գետի վրա կառուցված կամրջի փլուզման վտանգով պայմանավորված՝ ճանապարհահատվածը միակողմանի երթևեկելի է։

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Ճանապարհները Հայաստանում

Հանդես

Image
ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ ԵՎ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ

Հետադարձ կապ

Հասցե
Քաղաք Երևան,
Ավան,
Աճառյան 1:

Աշխատանքային Ժամերը
Երկուշաբթի-ուրբաթ
9:00-18:00

Հեռախոսահամար
Ընդունարան:060-69-10-00

Էլ հասցե
info@cmsa.am


facebook

Image