Երևանի կենտրոնից ընդամենը 10 րոպե հեռավորության վրա՝ Ծիծեռնակաբերդի 9/1 հասցեում կառուցվում է Dalan Technopark-ը։
Dalan Technopark-ը Հայաստանի առաջին տեխնոլոգիական և բիզնես կենտրոնն է։ Այն ձևավորվում է որպես նոր ստանդարտներ թելադրող բիզնես միջավայր, որը համախմբելու է արդյունավետ աշխատանքի համար անհրաժեշտ բոլոր պայմաններն ու ենթակառուցվածքները։
Ինչու է Դալանը կարևոր երկրի համար
Դալանը ոչ միայն շենք է, այլև ազգային նշանակության նախագիծ, որն ունի մի քանի ռազմավարական նպատակ․
Դալանը դառնալու է այն վայրը, որտեղ ձևավորվում են ապագայի գաղափարները, զարգանում նոր սերնդի մասնագետները և ծնվում են տարածաշրջանային նշանակության նախագծեր։
Կառուցապատումն իրականացվում է միջազգային ամենաբարձր ստանդարտներին համապատասխան։ Այն նախագծվել և կառուցվում է միջազգային LEED (LEED v4 for BD+C: Core and Shell) և BOMA (ANSI/BOMA Z65.1-2017) ստանդարտներով։
Dalan Technopark-ի կառուցման նպատակն է ստեղծել դինամիկ և կայուն զարգացող բիզնես միջավայր, համախմբել Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի մասնագետներին մեկ հարկի տակ՝ առաջարկելով աշխատանքային լավագույն պայմաններ, ինչպես նաև՝ տարածաշրջանում ունենալ միջազգային ստանդարտներին համապատասխան բիզնես պարկ՝ համաշխարհային խոշոր ընկերությունների ներգրավման համար։