Ռոբոտաշինությունը համախմբում է. «Արմաթ»-ը նոր մշակույթ է կառուցում. Արմաթ
«Արմաթ» ճարտարագիտական աշխատանոցների նախաձեռնությունը նպատակ ունի զարգացնել դպրոցականների տեխնիկական մտածողությունը, ստեղծագործական մոտեցումն ու թիմային աշխատանքը։ Դասավանդողները «Արմաթ»-ում երեխաներին փոխանցում են ծրագրավորման, էլեկտրոնիկայի, մեխանիկայի և ռոբոտաշինության հիմունքներ՝ կիրառելով փորձառական ուսուցման մեթոդներ։ «Արմաթ»-ի ամենամեծ արժեքը թիմային աշխատանքն է․ սովորողները ոչ միայն սովորում են նախագծել և ծրագրել ռոբոտներ, այլև աշխատել խմբով: