1/16 եզրափակիչում Բունդեսթիմը հետխաղային 11-մետրանոցներով պարտվեց Պարագվայի հավաքականին (տեսանյութ):
Մայամիում կայացած հանդիպման հիմնական ու լրացուցիչ ժամանակն ավարտվեց 1:1 հաշվով։
1/8 եզրափակիչում Պարագվայի հավաքականի մրցակիցը կլինի Ֆրանսիա – Շվեդիա զույգի հաղթողը:
Հիշեցնենք, որ նախորդ երկու աշխարհի առաջնություններում գերմանացիները չէին կարողացել դուրս գալ փլեյ-օֆֆ։
ԱԱ-2026, 1/16 եզրափակիչ
Գերմանիա – Պարագվայ՝ 1:1 (11-մետրանոցներով` 3:4)
Կայ Հավերց, 54 – Խուլիո Էնցիսիո, 42
]]>Բացի այդ, ՊՊԾ աշխատակիցները պարգևատրվել են Ազգային ժողովի նախագահի շնորհակալագրով։
]]>Փլեյ-օֆֆի մեկնարկում Կառլո Անչելոտիի գլխավորած թիմը Հյուսթոնում մրցեց Ճապոնիայի հավաքականի հետ ու կամային հաղթանակ տարավ 2:1 հաշվով (տեսանյութ):
Հանդիպման հաշիվը 29-րդ րոպեին բացեց Ճապոնիայի հավաքականի ու գերմանական «Մայնցի» կիսապաշտպան Կաիսու Սանոն` խփելով առաջին խաղակեսի միակ գոլը։
56-րդ րոպիեն հաշիվը հավասարեցրեց անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Կազեմիրոն։
Բրազիլացիների հաղթական գոլն ավելացված ժամանակում խփեց Լոնդոնի «Արսենալի» հարձակվող Գաբրիել Մարտինելին։
1/8 եզրափակիչում բրազիլացիները կխաղան Կոտ դ՛Իվուար – Նորվեգիա զույգի հաղթողի հետ:
ԱԱ-2026, 1/16 եզրափակիչ
Բրազիլ – Ճապոնիա՝ 2:1
Կազեմիրո, 56, Գաբրիել Մարտինելի, 90+5 – Կաիսու Սանո, 29
]]>«Ես չեմ կարող 20 առանձին մարդու միտք վերլուծել։ Չստացվեց, որովհետև իմ ու պարոն Ալեքսանյանի… այսինքն՝ մեր բոլորի միջև ամենաշատ ձայները բաշխվեցին այնպես, որ առաջին երկու տեղում պարոն Կոնջորյանը և պարոն Ալեքսանյանն էին»,-ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
]]>Նամակի հեղինակները ողջունում են վերջին ժամանակներում Եվրամիության և Ադրբեջանի միջև նկատվող դրական դինամիկան։ Էներգետիկայի, տրանսպորտի, տնտեսական համագործակցության և տարածաշրջանային կայունության նման ոլորտներում հարաբերությունների զարգացումը դրական գործընթաց է, որը ծառայում է երկու կողմերի շահերին և ստեղծում է կարևոր հնարավորություններ երկարաժամկետ գործընկերության համար։
«Միևնույն ժամանակ, մենք կարծում ենք, որ Եվրամիության և Ադրբեջանի միջև կայուն, հուսալի և երկարաժամկետ հարաբերությունները չպետք է հիմնված լինեն միայն ռազմավարական և տնտեսական շահերի վրա: Մարդու իրավունքների, օրենքի գերակայության և հիմնարար ազատությունների նկատմամբ հարգանքը պետք է լինի այս համագործակցության անբաժանելի և հիմնարար հենասյունը։ Ադրբեջան կատարելիք Ձեր նախատեսված այցից առաջ մենք կոչ ենք անում Ձեզ մարդու իրավունքների հարցերը պահել Ադրբեջանի ղեկավարության հետ քննարկումների կենտրոնում: Հուսով ենք, որ Եվրամիությունը հստակ և սկզբունքային կոչ կանի Ադրբեջանում պահվող բոլոր քաղբանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակման համար, միաժամանակ, ընդգծելով երկրում հիմնարար իրավունքներն ու ազատությունները ապահովելու համար իրական քայլեր ձեռնարկելու կարևորությունը»,- ասվում է հայտարարությունում։
Նրանք նաև հույս են հայտնել, որ ի տարբերություն բարձր մակարդակի նախորդ այցելությունների՝ այս անգամ այցի ծրագիրը կներառի հանդիպումներ անկախ լրագրողների, բլոգերների, մարդու իրավունքների պաշտպանների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ, ովքեր դեռևս շարունակում են իրենց գործունեությունը մեծ դժվարությունների և ռիսկի պայմաններում։
Նշվում է, որ նման հանդիպումները կցույց տան Եվրամիության հանձնառությունը ոչ միայն ռազմավարական գործընկերությանը, այլև դրա հիմքում ընկած հիմնարար արժեքներին, ինչպիսիք են մարդու իրավունքները, ժողովրդավարությունը և օրենքի գերակայությունը: Այն նաև կարևոր բարոյական աջակցություն կցուցաբերի Ադրբեջանում նրանց, ովքեր խաղաղ և օրինական կերպով գործում են իրենց իրավունքների և ազատությունների համար։
«Մենք կարծում ենք, որ իսկապես կայուն և հուսալի համագործակցությունը հնարավոր է միայն այն դեպքում, երբ այն հիմնված է ոչ միայն փոխադարձ շահերի, այլև ընդհանուր արժեքների և մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի վրա։ Հուսով ենք, որ Ձեր այցի ընթացքում մարդու իրավունքների հարցը կբարձրացվի որպես Եվրոպական Միության և Ադրբեջանի միջև համագործակցության անբաժանելի մաս, և որ Դուք կցուցաբերեք հստակ, սկզբունքային դիրքորոշում այս հարցի վերաբերյալ»,- ասվում է նամակում։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի
]]>
«Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն և Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ստորագրել են համատեղ հռչակագիր, որի համաձայն՝ Վրաստանի և Ղազախստանի միջև հարաբերությունները տեղափոխվում են ռազմավարական գործընկերության մակարդակի»,- ասվում է Վրաստանի կառավարության աշխատակազմի հայտարարության մեջ։
Վրաստանն ու Ղազախստանը պաշտոնապես ստորագրել են համատեղ հռչակագիր Կոբախիձեի Աստանա կատարած այցի շրջանակում։ Երկարատև բանակցություններից հետո կողմերը ստորագրել են նաև մի շարք միջգերատեսչական համագործակցության հուշագրեր, որոնք վերաբերում են մշակույթի, տեղեկատվական տեխնոլոգիաների և զբոսաշրջության ոլորտներում համագործակցությանը։
Ղազախստանի նախագահը Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեին հանձնել է Առաջին աստիճանի Պատվո շքանշան։
Նախագահական պալատում Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ ընդլայնված բանակցությունների ժամանակ Վրաստանի կառավարության ղեկավարը նշել է, որ հարաբերությունները ռազմավարական գործընկերության մակարդակի բարձրացնելը կարևոր նվաճում է, որը նոր հնարավորություններ է բացում երկու երկրների միջև համագործակցության ընդլայնման համար մի շարք ոլորտներում։
«Ռազմավարական գործընկերությունը մեր երկկողմ հարաբերություններում կարևոր նվաճում է։ Վստահ եմ, որ այս քայլը նոր հնարավորություններ կստեղծի մեր երկրների միջև համագործակցության ընդլայնման համար։ Մենք նաև անհամբեր սպասում ենք Վրաստանում միջկառավարական հանձնաժողովի հաջորդ նիստին, որը լրացուցիչ խթան կհաղորդի առևտրային և ներդրումային կապերին», – նշել է Վրաստանի վարչապետը։
Իր հերթին, Ղազախստանի նախագահը ռազմավարական գործընկերության փաստաթղթի ստորագրումն անվանել է պատմական որոշում, որը ծառայում է երկու երկրների ժողովուրդների շահերին։
«Այսօր մենք կստորագրենք համատեղ հայտարարություն, որը մեր հարաբերությունները կբարձրացնի ռազմավարական գործընկերության մակարդակի։ Սա իսկապես պատմական որոշում է, որը ստեղծում է ամուր հիմք համագործակցության հետագա ընդլայնման համար»,- ասել է Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։
Նա նաև բարձր է գնահատել Վրաստանի վերջին տարիների նվաճումները՝ նշելով, որ երկիրը հաջողությամբ հաղթահարում է բարդ մարտահրավերները, ամրապնդում ժողովրդավարական ինստիտուտները, ցուցաբերում տնտեսական աճ և ամրապնդում իր դիրքերը միջազգային ասպարեզում։
«Մենք Վրաստանը դիտարկում ենք որպես դինամիկ, ապագային միտված երկիր և անկեղծորեն մաղթում ենք նրան հաջողություններ իր ազգային նպատակներին հասնելու գործում»,- եզրափակել է Ղազախստանի ղեկավարը։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի
]]>
ՔՊ ներկայացուցիչ Սուրեն Գրիգորյանը նշեց, որ միջնորդությունը կարող է լուծվել գրավոր հարցմամբ՝ առանց վկայի ներգրավման անհրաժեշտության։
«Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Հովհաննես Խուդոյանը պարզաբանեց, որ ներկայացված միջնորդության նպատակը հենց գրավոր տվյալների ստացումն է։
Գրիգորյանն արձագանքեց, որ այդ դեպքում միջնորդության բովանդակության հետ համաձայն է և առարկություն չունի՝ ընդգծելով, որ սկզբնականում այն սխալ է ընկալել որպես վկայի հարցաքննման պահանջ։
Մանրամասները՝ տեսանյութում։
]]>Միջնորդության վերաբերյալ ՔՊ ներկայացուցիչ Սուրեն Գրիգորյանը նշեց, որ այն ենթակա չէ բավարարման։
«Էն բոլոր տվյալները, որոնց մասին առնվազն ես լսել եմ, որ պարոն Իոաննիսյանը խոսել է, բոլորը եղել են հրապարակային առկա տվյալների վերարտադրություն։ Որևիցե հատուկ տեղեկատվություն, որ պարզ լինի, որ ինքը անձամբ տիրապետում է, օրինակ՝ Հակակոռուպցիոն կոմիտեն չի տիրապետում, թեև հիմնական հրապարակումները դրան են վերաբերել, առնվազն ինձ հայտնի չէ։ Եթե կա այդպիսի տեղեկատվություն թող հնչեցվի, եթե չկա, ապա կարծում եմ՝ միջնորդությունը ենթակա է մերժման: Ես խնդիր չեմ տեսնում Իոաննիսյանին հրավիրելու, ուղղակի չեմ ուզում գործընթացը ձգձգվի ավելորդ»,- պարզաբանեց Գրիգորյանը։
Դատարանն այս միջնորդության վերաբերյալ որոշումը կկայացնի աշխատակարգային նիստում։
Մանրամասները՝ տեսանյութում։
]]>Նավերի հետևման MarineTraffic ծառայության տվյալների համաձայն՝ սուպերզբոսանավն անցել է Դանիայի ջրերով հունիսի 29-ի երեկոյան։ Starboard Maritime Intelligence-ի տվյալների համաձայն, որոնք վերլուծել է The Insider-ը, Graceful-ը հայտնվել է ռադարի էկրանին հունիսի 28-ին՝ Գերմանիայի ափերի մոտ։ Այժմ այն մտել է Սկագերակի նեղուց՝ Դանիայի և հարավային Նորվեգիայի միջև։
Նավի նպատակակետ նշված է Ստամբուլը։ Graceful-ի հայտնվելը Դանիայի ափերի մոտ և մոնիթորինգի ծառայություններում անսպասելի է. զբոսանավի AIS հաղորդիչն անջատվել էր Ռուսաստանի կողմից Ուկրաինա լայնածավալ ներխուժման սկսվելուց հետո։ Նավը վերջին անգամ իր գտնվելու վայրի մասին հայտնել էր 2022 թվականի օգոստոսի վերջին։ Սակայն այդ ժամանակից ի վեր այն մի քանի անգամ նկատվել է Բալթիկ ծովում՝ Սանկտ Պետերբուրգի, Կալինինգրադի և Էստոնիայի ափերի մոտ։
Graceful-ը միայնակ չի հայտնվել։ Պուտինի զբոսանավն ուղեկցել են «Վոևոդա» պարեկային նավը և ռուսական ականակիրը։ Դրանք տեսանելի են արբանյակային պատկերներում։
Այս սուպերզբոսանավը կառուցվել է 2014 թվականին Ռուսաստանի ամենախոշոր նավաշինարանում՝ «Սևմաշ»-ում: Ըստ լրատվամիջոցների՝ այն Վլադիմիր Պուտինի կողմից օգտագործվող զբոսանավերից միայն մեկն է: Ալեքսեյ Նավալնիի հետաքննական խումբը 2023 թվականին հայտնել էր, որ այն ենթարկվել է լայնածավալ վերանորոգման՝ «սեփականատիրոջ աճող պահանջներին» համապատասխանելու համար:
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի
]]>