Jump to content

SCOR

SCOR
Image
պատկերանիշ
Տեսակկազմակերպություն
ԵրկիրImage Ֆրանսիա
Հիմնադրված1970
Գլխադասային գրասենյակՓարիզ, Ֆրանսիա
Գլխավոր քարտուղարFabrice Brégier?
ՂեկավարDenis Kessler?
Կայքscor.com/en(անգլ.) և scor.com/fr(ֆր.)
48°52′20″N 2°17′39″E / 48.872120277778°N 2.2941083333333°E / 48.872120277778; 2.2941083333333

SCOR, ֆրանսիական ընկերությունների խումբ, որը զբաղվում է ֆինանսական ծառայությունների մատուցմամբ։ Ընկերությունը աշխարհում զբաղեցնում է չորրորդ տեղը՝ խոշորագույն վերաապահովագրական ընկերությունների շարքում[1]։ Ընկերությունների խմբի գլխամասային գրասենյակը գտնվում է Փարիզում՝ Դեֆանս բիզնես կենտրոնում։ Սպասարկում է շուրջ 4400 հաճախորդների աշխարհի 36 գրասենյակների ցանցի միջոցով:

Ընկերությունը հիմնադրվել է 1970 թվականին Ֆրանսիայի կառավարության կողմից՝ երկրի ապահովագրական շուկայի կախվածությունը լոնդոնյան և նյույորքյան վերաապահովագրական ընկերություններից նվազեցնելու նպատակով։ 1972 թվականին ընկերությունը բացել է իր առաջին արտասահմանյան մասնաճյուղը Հոնկոնգում, որին հաջորդել են մասնաճյուղեր այլ երկրներում։ Դրանցից մի քանիսը (ԱՄՆ-ում, Կանադայում և Սինգապուրում) գրանցվել են որպես դուստր ընկերություններ, իսկ դրանց բաժնետոմսերի մի մասը տեղաբաշխվել տեղական ֆոնդային բորսաներում, ինչը հնարավորություն է տվել մեծացնել SCOR ընկերության կապիտալիզացիան[2]։

1980-ականների երկրորդ կեսին SCOR-ը ձեռք է բերել մի շարք արտասահմանյան ապահովագրական ընկերություններ, ինչի շնորհիվ ընդգրկվել է աշխարհի խոշորագույն վերաապահովագրական ընկերությունների առաջին տասնյակում։ Մասնավորապես, 1988 թվականին ձեռք է բերվել իտալական La Vittoria Riassicurazioni ընկերությունը, իսկ 1989 թվականին՝ գերմանական Deutsche Continental Rückversicherungs ընկերությունը։ Նույն՝ 1989 թվականին, SCOR-ը միավորվել է UAP Ré-ի՝ Union des Assurances de Paris ապահովագրական ընկերության վերաապահովագրական ստորաբաժանման հետ, որի արդյունքում վերջինս ստացել է SCOR-ի բաժնետոմսերի 40 %-ը։1990 թվականին SCOR-ի բաժնետոմսերը տեղաբաշխվել են Փարիզի ֆոնդային բորսայում։ Ընկերության հիմնական բաժնետերերը դարձել են Swiss Re-ն և մի շարք ֆրանսիական ապահովագրական ընկերություններ։1996 թվականին SCOR-ի բաժնետոմսերը սկսել են շրջանառվել նաև Նյու Յորքի ֆոնդային բորսայում։ Նույն թվականին ընկերությունը ձեռք է բերել Allstate ընկերության վերաապահովագրական գործունեությունը[2]։

2007 թվականին SCOR-ը ձեռք է բերել Converium և ReMark վերաապահովագրական ընկերությունները։ Նույն թվականին ընկերության բաժնետոմսերը հանվել են Նյու Յորքի ֆոնդային բորսայի ցուցակագրումից (դելիստինգից)։ 2009 թվականին SCOR-ն ընդլայնել է իր գործունեությունը ԱՄՆ-ում՝ ձեռք բերելով XL Re Life America ընկերությունը, իսկ 2011 թվականին՝ Transamerica Re ընկերությունը։ 2013 թվականին ընկերությունը ձեռք է բերել MRM ընկերությունը, որը մասնագիտացած էր անշարժ գույքի ոլորտում իրականացվող գործառնությունների մեջ[3]։

Նույն՝ 2013 թվականին SCOR-ը ձեռք է բերել Generali U.S. ընկերությունը՝ դառնալով ԱՄՆ-ի կյանքի վերաապահովագրության շուկայի առաջատարը[4]։

Գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2020 թվականին ապահովագրական պրեմիաների ընդհանուր ծավալը կազմել է 16,37 միլիարդ եվրո, որից 9,21 միլիարդ եվրոն բաժին է ընկել կյանքի ապահովագրության ոլորտի վերաապահովագրությանը։ Ներդրումային եկամուտը կազմել է 665 միլիոն եվրո։ Ապահովագրական հատուցումների համար ընկերությունը ծախսել է 12,49 միլիարդ եվրո։

Խմբի հիմնական բաժանումներն են՝

  • Scor Global P&C-ն, որի հիմնական գործունեությունը գույքի ապահովագրության և դժբախտ պատահարներից ապահովագրության ոլորտներում վերաապահովագրության իրականացումն է,
  • SCOR Global Life-ը, որը զբաղվում է կյանքի ապահովագրության և առողջության ապահովագրության ոլորտներում վերաապահովագրությամբ,
  • SCOR Global Investments-ը, որը զբաղվում է ընկերության և հաճախորդների ակտիվների կառավարմամբ։

Գործունեության տեղամասեր՝

  • Եվրոպա, Մերձավոր Արևելք և Աֆրիկա՝ 1912 աշխատակից, ապահովագրական պրեմիաների 33%-ը, հիմնական շուկաներն են Ֆրանսիան, Գերմանիան, Իսպանիան և Իտալիան։
  • Ամերիկա՝ 774 աշխատակից, ապահովագրական պրեմիաների 49%-ը։
  • Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջան՝ 437 աշխատակից, ապահովագրական պրեմիաների 18%-ը։

2021 թվականի Forbes Global 2000-ի՝ աշխարհի խոշորագույն հանրային ընկերությունների ցուցակում ընկերությունը զբաղեցրել է 1106-րդ տեղը (եկամուտների չափով՝ 577-րդ, ակտիվների չափով՝ 658-րդ)[5]։

SCOR-ը Ռուսաստանում

[խմբագրել | խմբագրել կոդը]

SCOR-ը ռուսական շուկայում ներկայություն ունի 1998 թվականից։ 2009 թվականին գրանցվել է ռուսական «СКОР перестрахование» ՍՊԸ-ն։ Կանոնադրական կապիտալը կազմել է 800 միլիոն ռուբլի։ Լիցենզիա՝ П 4174 77, 2009 թվականի հունիսի 29-ի ամսաթվով[6]։ Գլխավոր տնօրեն՝ Դմիտրի Յուրևիչ Բլագուտին[7]։

Դուստր ընկերություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնական դուստր ձեռնարկությունները 2020 թվականի վերջի դրությամբ՝

  • SCOR Global Life Reinsurance (Իռլանդիա)
  • SCOR Life (Իռլանդիա)
  • SCOR Switzerland Asset Services AG (Շվեյցարիա)
  • SCOR Services Switzerland AG (Շվեյցարիա)
  • SCOR Switzerland AG (Շվեյցարիա)
  • SCOR Underwriting Ltd. (Մեծ Բրիտանիա)
  • SCOR UK Company Ltd. (Մեծ Բրիտանիա)
  • SCOR Holding (UK) Ltd. (Մեծ Բրիտանիա)
  • General Security Indemnity Company of Arizona (ԱՄՆ)
  • SCOR Global Life Americas Reinsurance Co. (ԱՄՆ)
  • SCOR Global Life USA Holdings Inc. (ԱՄՆ)
  • SCOR Global Life Americas Holding Inc. (ԱՄՆ)
  • SCOR Reinsurance Company (ԱՄՆ)
  • SCOR U.S. Corporation (ԱՄՆ)
  • SCOR Global Life USA Reinsurance Company (ԱՄՆ)
  • SCOR Global Life Reinsurance Company of Delaware (ԱՄՆ)
  • SCOR Life Assurance Company (ԱՄՆ)
  • SCOR Life Reassurance Company (ԱՄՆ)
  • SCOR Fin Life Insurance Company (ԱՄՆ)
  • SCOR Canada Reinsurance Company (Կանադա)
  • SCOR Reinsurance Company (Ասիա) Ltd. ()
  • SCOR Reinsurance Asia Pacific Pte Ltd. (Սինգապուր)
  • SCOR SERVICES ASIA-PACIFIC PTE LTD (Սինգապուր)
  • SCOR Africa Ltd. (Հարավային Աֆրիկա)
  • SCOR Brazil Reasseguros SA (Բրազիլիա)
  • SCOR Brazil Participações Ltda (Բրազիլիա)
  • ESSOR Seguros S.A. (Բրազիլիա)
  • SCOR Perestrakhovaniye (Ռուսաստան)
  • SCOR Global Life Australia Pty Ltd. (Ավստրալիա)
  • MRM SA (Ֆրանսիա, 59,9 %)
  • SCOR Investment Partners SE (Ֆրանսիա)
  • SCOR Capital Partner SAS (Ֆրանսիա)
  • SCOR Auber (Ֆրանսիա)
  • Château Mondot SAS (Ֆրանսիա)
  • SCOR Management Services (Իռլանդիա)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. AM Best Special Report Global Reinsurance 2020
  2. 1 2 «SCOR S.A. - Company Profile, Information, Business Description, History, Background Information on SCOR S.A.» (անգլերեն). Advameg, Inc. Արխիվացված օրիգինալից 2021-12-13-ին. Վերցված է 2021-12-12-ին.
  3. «Our History» (անգլերեն). Scor SE. Արխիվացված օրիգինալից 2021-12-13-ին. Վերցված է 2021-12-12-ին.
  4. «SCOR to acquire Generali U.S. and become U.S. Life reinsurance market leader Пресс-релиз группы SCOR». Արխիվացված օրիգինալից 2014-03-17-ին. Վերցված է 2013-09-30-ին.
  5. «SCOR» (անգլերեն). Forbes. Արխիվացված օրիգինալից 2021-12-13-ին. Վերցված է 2021-12-12-ին.
  6. ««СКОР Перестрахование» — справочная информация». Արխիվացված օրիգինալից 2013-10-07-ին. Վերցված է 2013-03-20-ին. {{cite web}}: no-break space character in |title= at position 23 (օգնություն)
  7. «Дмитрий Благутин — биография, пресс-портрет, фото». Արխիվացված օրիգինալից 2017-11-03-ին. Վերցված է 2013-09-13-ին. {{cite web}}: no-break space character in |title= at position 17 (օգնություն)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]