Jump to content

Գլխավոր էջ

Վիքիբառարան-ից
Image   Օրվա բառ

պերճ ած

Հայերեն

Դասական ուղղագրութեամբ՝ պերճ

վանկեր՝ պերճ 

Ստուգաբանություն

Ծագումն անհայտ է:

Ածական

  1. շքեղ, զարդարուն, պաճուճված  Արագածը իրար վրա իր պերճ գորգերն է փռել: (Ավետիք Իսահակյան)
  2. փարթամ, ճոխ, հարուստ  Պերճ բուսականություն՝ արոտավայր:  Քո պերճ վարդերով դու պսակիր ինձ: (Ավետիք Իսահակյան)
  3. հոյակերտ, հոյաշեն, հոյակապ  Պերճ դղյակ՝ ապարանք:  Պերճ պալատներս ցնդեցին օդում, վեհապանծ լեռներն աճյուն կտրեցին: Հովհաննես Թումանյան
  4. գեղեցիկ  Պերճ լճակ՝ պարանոց:
  5. վեհ, բարձր զգացումներով՝ գաղափարներով տոգորված  Պերճ ապրումդ չունի վերջ: (Շուշանիկ Կուրղինյան)
  6. զարդարուն, ճոխ և ընտիր  Պերճ լեզու՝ ոճ:  Հայոց բարբառն է պերճ: (Նաիրի Զարյան)
  7. վսեմ, մեծ բովանդակություն՝ նշանակություն՝ իմաստ ունեցող  Ձգտում ենք հասնել քո ընթացքին, քո վազքին, քո վեհությանը պերճ: Եղիշե Չարենց

Հոմանիշներ

  1. շքեղ, ճոխ, զարդարուն, փառահեղ, փառավոր, մեծաշուք, պերճաշուք, շքեղաշուք, փառաշուք
  2. փարթամ, ճոխ, հարուստ, ընտիր
  3. հոյակապ, հոյակերտ, հոյաշեն
  4. տե՛ս գեղեցիկ
  5. վեհ, վսեմ, բարձր, մեծ, վես, ընտիր, լավագույն, բարձրագույն, գերագույն
  6. վսեմ, վեհ, բարձր, ազնիվ, նվիրական, սրբազան, սրբագին, սուրբ, փառավոր, փառահեղ, վեհափառ
շարունակել․․․
Image   Նախագծի մասին
Բարի գալուստ Հայերեն Վիքիբառարան՝ համագործակցային նախագիծ, որտեղ ստեղծվում է ազատ բովանդակությամբ բազմալեզու բառարան։ Նպատակն է սահմանել բոլոր լեզուների բոլոր բառերի բացատրությունները հայերենով։

Վիքիբառարանում ներառված են նաև բառերի ձայնային տվյալները։ Մեր նպատակն է տալ բառի ոչ միայն բացատրությունը, այլև բավականաչափ տեղեկատվություն, որ տվյալ բառն իսկապես հասկանալի դառնա։ Այդ իսկ պատճառով մենք գրում ենք նաև բառի ստուգաբանությունը, արտասանությունը, քաղվածքներ տարբեր ստեղծագործություններից, հոմանիշները և թարգմանությունները։ Վիքիբառարանը կարող է խմբագրել յուրաքանչյուր ոք․ նրա բովանդակությունը թողարկվում է Creative Commons Attribution-ShareAlike 3.0 Unported License և GNU Free Documentation License արտոնագրի ներքո։ Փորձարկումներ կարող ես անել քո ավազարկղում։ Այցելիր նաև մեր Խորհրդարան՝ տեսնելու, թե ինչպես կարող ես մասնակցել Վիքիբառարանի զարգացմանը։

Հոդվածները այստեղ գրվում են բացառապես Հայերեն։ Հոդվածներ այլ լեզուներով կարող եք գտնել այլ լեզուներով Վիքիբառարաններում:
Image   Քույր նախագծեր

Image Վիքիպեդիա  հանրագիտարան    Image Վիքիտվյալներ  տվյալների շտեմարան    Image Վիքիգրքեր  ազատ դասագրքեր և ուղեցույցներ    Image Վիքիլուրեր  ազատ նորություններ    Image Վիքիքաղվածք  քաղվածքների հավաքածու    Image Վիքիդարան  ազատ գրադարան    Image Վիքիլսարան  ազատ ուսուցողական նյութեր և դասընթացներ    Image Վիքիճամփորդ  զբոսաշրջային տեղեկատու    Image Վիքիցեղեր    Image Վիքիպահեստ      Image Վիքիմեդիա Ինկուբատոր  լեզվական նոր տարբերակներ    Image Մետա-վիքի  Վիքիմեդիայի նախագծերի համակարգում    Image ՄեդիաՎիքի  ծրագրային ապահովման փաստաթղթեր   


Image ՀարցերՕգնությունԳրանցվելԽմբագրել այս էջըՄաքրել քեշը