Կասկադային ոճաթերթ
| CSS | |
|---|---|
| Ընդլայնում | .css |
| MIME | text/css |
| Մշակող | CSS Working Group?, Bert Bos? և Håkon Wium Lie?[1][2] |
| Հրատարակված է | դեկտեմբերի 17, 1996 |
| Ֆորմատի տեսակ | ֆայլի ֆորմատ, ծրագրավորման լեզու և ոճային լեզու |
| Կայք | w3.org/Style/CSS/(անգլ.) |
CSS կամ կասկադային ոճաթերթ (Cascading Style Sheets - կասկադային ոճերի թերթներ), կայքին ձևավորում տալու համար օգտագործվող տեխնոլոգիա ծրագրավորման ֆորմալ լեզվով։ CSS-ը հիմնականում օգտագործվում է HTML և XHTML ֆորմատի պատկանող վեբ-էջերի ձևավորման համար, սակայն կարող է նաև օգտագործվել ցանկացած տեսակի XML ֆորմատի փաստաթղթերի համար, ներառյալ SVG և XUL, ինչպես նաև դիզայնի, մակետի, տարբեր սարքերի և տարբեր էկրանների վրա ներկայացնելու համար։
Երբ HTML 3.2 -ի սպեցիֆիկացիայի մեջ ավելացվեցին -ի նման թեգերը, գույնի ատրիբուտները։ Խոշոր վեբ-կայքերի նախագծումը դարձավ երկար և ծախսատար գործընթաց, քանի որ ամեն էջի վրա պետք է նշվեր շրիֆտը և գունային ինֆորմացիան։ Այս խնդիրը լուծելու համար World Wide Web (W3C) կոնսորցիումը ստեղծեց CSS-ը։ CSS-ը HTML-ի էջից հանեց ոճային ֆորմատավորումը[3]։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]CSS-ը օգտագործվում է վեբ-էջեր նախագծողների կողմից գույներ, տառատեսակներ, գտնվելու վայր և այլ նկարագրություններ տալու համար։ CSS-ի հիմնական նպատակն է առանձնացնել HTML էջի պարունակությունը և նրա նկարագրությունը, դրանով իսկ էջին հաղորդել մատչելիություն, ճկունություն և նրա նկարագրությունը կառավարելու հնարավորություն, ինչպես նաև նվազեցնել հրամանների կրկնությունը և բարդությունը։ Բացի այդ CSS-ը թույլ է տալիս տվյալ դոկումենտը ներկայացնել տարբեր ոճերով։ Էջի արտածման ժամանակ CSS-ը կարող է վերցվել տարբեր աղբյուրներից։
- Եթե ոճերի աղյուսակը գրված է առանձին ֆայլի մեջ, ապա այն կարող է միանալ վեբ փաստաթղթին` հղումով (անգլ.՝ link), որը փաստաթղթի մեջ տեղադրվում է <head> և </head> զույգ թեգերի մեջ։ <link> թեգը պետք է ունենա href ատրիբուտը, որն էլ նշում է ոճերի աղյուսակի հասցեն։ Այդ աղյուսակում նշված բոլոր հատկությունները տարածվում են ամբողջ փաստաթղթի վրա։ Գրելաձևը հետևյալն է.