«Ես խնդիր ունեմ». ինքնավնասումների շղթա՝ ՔԿՀ-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

Image
30.06.2026 | 07:57
ԱԱ-2026. Մարոկկոն 11-մետրանոցներով հաղթեց Նիդերլանդներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Image
30.06.2026 | 03:40
ԱԱ-2026. Գերմանիան դուրս մնաց պայքարից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Image
29.06.2026 | 23:29
Ալեն Սիմոնյանը պարգևատրել է պետական պահպանության ծառայության աշխատողներին
Image
29.06.2026 | 23:11
ԱԱ-2026. Բրազիլացիները կամային հաղթանակով դուրս եկան 1/8 եզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Image
29.06.2026 | 22:55
Արման Եղոյանը՝ ԱԺ նախագահի թեկնածու չընտրվելու մասին. ՏԵՍԱՆՅՈւԹ
Image
29.06.2026 | 22:38
Ադրբեջանում բանտարկված քաղակտիվիստները նամակ են հղել ԵՀ նախագահին՝ Ադրբեջան այցի ընթացքում քննարկել մարդու իրավունքներին վերաբերող հարցեր
Image
29.06.2026 | 22:25
ՀՀ քաղաքացու կենսաչափական նույնականացման նոր քարտը․ ՆԳՆ
Image
29.06.2026 | 22:03
Վրաստանն ու Ղազախստանը ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր են ստորագրել
Image
29.06.2026 | 21:55
«Դոմինո փրոդաքշն»-ին վկայի կարգավիճակով հրավիրելու անհրաժեշտություն չեմ տեսնում․ Սուրեն Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Image
29.06.2026 | 21:35
Խնդիր չեմ տեսնում պարոն Իոաննիսյանին հրավիրելու մեջ, ուղղակի չեմ ուզում գործընթացը ձգձգվի․ Սուրեն Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Image
29.06.2026 | 21:27
Պուտինի սուրպերզբոսանավը 2022թ․ ի վեր առաջին անգամ հայտնվել է ռադարների էկրանին․ այն նկատել են Դանիայի ափերի մոտ
Image
29.06.2026 | 21:20
Մարդատարներին կարգելե՞ն Երևան մտնել․ Ավինյանն առաջարկում է քաղաքի մուտքերի մոտ կայանատեղիներ սարքել. ՏԵՍԱՆՅՈւԹ
Image
29.06.2026 | 21:12
Կաշկանդված եմ Մեդվեդևի խոսքը մեկնաբանել, քանի որ չեմ կարդացել. Վահագն Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Image
29.06.2026 | 21:06
Բասկետբոլի կանանց Հայաստանի հավաքականը 4-րդն է փոքր երկրների ԵԱ-ում
Image
29.06.2026 | 21:00
Վարչապետին առաջարկել եմ՝ ՔՊ-ն և արևմտյան թևի ուժերը մեկ ցուցակով մասնակցեն ընտրությանը, բայց մերժել է․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

38-ամյա Արթուր Պողոսյանն օրեր առաջ սեփական ոտքը մեխել է իր խցի հատակին։ Կալանավորի ձեռքերի, փորի, ոտքերի և ազդրերի վրա գրեթե ազատ տեղ չի մնացել, որտեղ վնասվածք չկա, իսկ կուլ տված օտար առարկաների քանակն օրգանիզմում  անցնում է մեկ տասնյակը։ Տղամարդն ինքնավնասման փորձերը բացատրում է այսպես․ դա բողոք է իր քրեական գործի ընթացքի  և առողջական խնդիրների՝ անուշադրության մատնված լինելու հետ կապված։

«Ասում ես՝ հոգեբույժ ջան կամ բժիշկ ջան, այսինչ տեղս ցավում է կամ այսինչ բաները հետս կատարվում է, ինքը մատների արանքով է նայում։ Ես ունեմ խնդիրներ, բայց դրանք իմ մոտ հենց էնպես չեն առաջացել»,- ասում է Պողոսյանը։

Կալանավորի խոսքով՝ ինքն առողջական որևէ խնդիր չի ունեցել, տևական ժամանակ ապրել է ՌԴ-ում, ունի ընտանիք, երկու մանկահասակ երեխա։ 44-օրյա պատերազմի ժամանակ վերադարձել է Հայաստան և կամավոր մեկնել մարտի դաշտ։

«Ես եկել եմ Հայաստան, իմ ընտանիքը չի իմացել, որ ես այստեղ եմ։ Տասը օր հետո նոր մերոնք, մեր բարեկամները իմացել են, որ Ղարաբաղ եմ։ Ես մի վայրկյան չեմ հավատացել, որ հետ կգամ։ Դրանից հետո է իմ մոտ սկսվել… չէի կարողանում մեքենա վարել, մտածում էի՝ հետևում են»,- պատմում է նա։

Պողոսյանի խոսքով՝ պատերազմից հետո հոգեկան առողջության խնդիրներ են ի հայտ եկել, ցանկացել է վերադառնալ ՌԴ, սակայն չի հասցրել՝ որպես մեղադրյալ ներգրավվել է ավազակային հարձակման հոդվածով։ Այստեղ կալանավորը կցկտուր է պատմում, միայն պարբերաբար հայտարարելով՝ ինքն անմեղ է, երբեք գումարի կարիք չի ունեցել, որ նման հանցանք կատարի, պարզապես իր դեմ սուտ ցուցմունք են տվել, խոշտանգել են ոստիկանության բաժնում․ «Ես ապացուցել եմ դատարանին, որ ընդհանրապես կապ չունեմ այս շոուի հետ, հեքիաթ է։ Փող էր ուզում աշխատեր ցուցմունք տվողը։ Վկա են բերում, ում ընդհանրապես չեմ ճանաչում, ինքն էլ՝ ինձ»։

Ըստ կալանավորի՝ այս գործով ինքը մի քանի դրվագով արդարացվել է, սակայն վերջնական պատիժ է նշանակվել 3 տարի 11 ամիս ազատազրկումը, որը բողոքարկել է Վերաքննիչ դատարան, այս պահին գործը Վճռաբեկ դատարանում է։ 

Factor TV-ն փորձեց «Դատալեքս»-ից պարզել՝ որքանով է այս պնդումը ճշմարիտ, սակայն կալանավորի անուն-ազգանուն-հայրանունով շուրջ մեկ տասնյակ գործեր կան, և քանի որ չկային դատավճիռներ, կալանավորին այդ գործով ամբաստանյալի հետ նույնականացնել չստացվեց։ Պողոսյանը շեշտում է՝ առաջին իսկ օրից պայքարում է իր արդարությունն ապացուցելու համար։

ԱՆ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ն ընդգծում է, որ Պողոսյանը տևական ժամանակ է՝ իրենց ուշադրության տակ է, սակայն այս պահին ստացիոնար բուժման կարիք չունի, երբ ունեցել է, տեղափոխվել է հոգեկան առողջության պահպանման կենտրոններ։

«Կախվելու փորձը հաշվի առնելով, ինքնասպանության փորձը հաշվի առնելով՝ ուղեգրել ենք մասնագիտական կենտրոն՝ «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն», որտեղ երկու անգամ էլ գտել են, որ անձը ներկա պահին ստացիոնար բուժման կարիք ունեցող հոգեկան առողջության խնդիր չունի»,- ասում է «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի Բժշկական օգնության կազմակերպման բաժնի պետ Նաիրա Բաբայանը։

Բաբայանը չի բացառում, որ կալանավորի մոտ առկա է դեմոնստրատիվ՝ ցուցադրական վարք, այսինքն՝ ինքնավնասումներն անում է որևէ նպատակի հասնելու համար:

«Արթուրը կանչել է հսկիչներին վերջին կախվելու փորձից առաջ, կոնկրետ ժամ է նշել՝ «այս ժամին կգաք, կտեսնեք՝ վատ է լինելու»: Այդ ժամին հսկիչները մտնում են, տեսնում են պարանը վիզը գցել է: Այսինքն՝ դա հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի վարքագիծ չէ։ Դա հստակ պլանավորված, իր արարքների համար հաշիվ տվող ու դեմոնստրատիվ վարքին բնորոշ քայլ է, կանչել է, որ ցույց տա: Ընդ որում, ասում է՝ «եթե հենց հիմա չտարաք, կտեսնեք՝ վատ կլինի»»,- ասում է Բաբայանը։

Եթե անգամ Արթուր Պողոսյանի վարքը ցուցադրական բնույթ է կրում, այնուամենայնիվ, առողջության, գուցե նաև հոգեկան առողջության խնդիր ունի կալանավորը, որի մասին վկայում են նաև բժշկական եզրակացությունների արդյունքները։ Բաց է մնում հարցը, թե ով պետք է պատասխանատվություն կրի, եթե կալանավորի հերթական ինքնավնասումը ճակատագրական հետևանք ունենա նրա համար։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան