Աշխարհի 22-րդ ռակետ Կարեն Խաչանովը հաղթանակով է մեկնարկել «Ուիմբլդոնի» մրցաշարում։ Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստն առաջին շրջանում մրցել է աշխարհի 155-րդ ռակետ, բրիտանացի Բիլի Հարիսի հետ ու հաղթել չորս սեթում` 6:3, 5:7, 6:3, 6:3։ Մրցախաղը տևել է 2 ժամ 58 րոպե։ Կարեն Խաչանովի հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի 56-րդ ռակետ, գերմանացի Յանիկ Հանֆմանը։ «Մեծ սաղավարտի» մրցաշարի մրցանակային …

