29 Հունիս 2026 | 20:18
Նախատեսված հանդիպում չի եղել, առաջիկայում համոզված եմ՝ կլինի․ Փաշինյանը՝ Պուտինի հետ հանդիպման մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
FactorTV-ի լրագրողի հարցին, թե ե՞րբ է տեղի ունենալու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումը, որի մասին վարչապետը հայտարարել էր դեռևս հունիսի 1-ին, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Նախատեսված հանդիպում չի եղել և երկրների ղեկավարների հանդիպումների «կարճ ժամանակ» ասածն այնպես չէ, որ մի շաբաթ, մի օր է: Այսինքն՝ առաջիկայում կլինեն շփումներ, չի եղել նշանակված հանդիպում, որը չեղարկվել է»: …