ՀՀ-ն կապ չունի Իսրայելի՝ ցեղասպանության ճանաչման հետ, դա Թուրքիայի հետ հարաբերության մասին է, ՀՀ-ն ճիշտ արեց՝ չներգրավվեց․ Դավիթ Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

Image
30.06.2026 | 03:40
ԱԱ-2026. Գերմանիան դուրս մնաց պայքարից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Image
29.06.2026 | 23:29
Ալեն Սիմոնյանը պարգևատրել է պետական պահպանության ծառայության աշխատողներին
Image
29.06.2026 | 23:11
ԱԱ-2026. Բրազիլացիները կամային հաղթանակով դուրս եկան 1/8 եզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Image
29.06.2026 | 22:55
Արման Եղոյանը՝ ԱԺ նախագահի թեկնածու չընտրվելու մասին. ՏԵՍԱՆՅՈւԹ
Image
29.06.2026 | 22:38
Ադրբեջանում բանտարկված քաղակտիվիստները նամակ են հղել ԵՀ նախագահին՝ Ադրբեջան այցի ընթացքում քննարկել մարդու իրավունքներին վերաբերող հարցեր
Image
29.06.2026 | 22:25
ՀՀ քաղաքացու կենսաչափական նույնականացման նոր քարտը․ ՆԳՆ
Image
29.06.2026 | 22:03
Վրաստանն ու Ղազախստանը ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր են ստորագրել
Image
29.06.2026 | 21:55
«Դոմինո փրոդաքշն»-ին վկայի կարգավիճակով հրավիրելու անհրաժեշտություն չեմ տեսնում․ Սուրեն Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Image
29.06.2026 | 21:35
Խնդիր չեմ տեսնում պարոն Իոաննիսյանին հրավիրելու մեջ, ուղղակի չեմ ուզում գործընթացը ձգձգվի․ Սուրեն Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Image
29.06.2026 | 21:27
Պուտինի սուրպերզբոսանավը 2022թ․ ի վեր առաջին անգամ հայտնվել է ռադարների էկրանին․ այն նկատել են Դանիայի ափերի մոտ
Image
29.06.2026 | 21:20
Մարդատարներին կարգելե՞ն Երևան մտնել․ Ավինյանն առաջարկում է քաղաքի մուտքերի մոտ կայանատեղիներ սարքել. ՏԵՍԱՆՅՈւԹ
Image
29.06.2026 | 21:12
Կաշկանդված եմ Մեդվեդևի խոսքը մեկնաբանել, քանի որ չեմ կարդացել. Վահագն Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Image
29.06.2026 | 21:06
Բասկետբոլի կանանց Հայաստանի հավաքականը 4-րդն է փոքր երկրների ԵԱ-ում
Image
29.06.2026 | 21:00
Վարչապետին առաջարկել եմ՝ ՔՊ-ն և արևմտյան թևի ուժերը մեկ ցուցակով մասնակցեն ընտրությանը, բայց մերժել է․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Image
29.06.2026 | 20:58
ՀՀ-ում էժան գներով բենզին չկա, որովհետև աշխարհում գնաճ կա. Գևորգ Պապոյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման նախագծի առաջմղումը պայմանավորված է ոչ թե պատմական արդարության վերականգնման նկատառումով, այլ տարածաշրջանային աշխարհաքաղաքական զարգացումներով, մասնավորապես՝ Իրանի շուրջ ստեղծված իրավիճակով և թուրք-իսրայելական սրված հարաբերություններով։ Այս մասին Factor TV-ի եթերում ասաց Երևանի արտաքին և անվտանգության քաղաքականության կենտրոնի համահիմնադիր և հետազոտող Դավիթ Պետրոսյանը՝ նշելով, որ Իսրայելը ցեղասպանության թեման օգտագործում է որպես բանակցային ռեսուրս՝ Թուրքիայի վրա ազդեցություն գործադրելու համար։

«Մենք կարող ենք պնդել, որ այս վերջին զարգացումը պայմանավորված է թուրք-իսրայելական հարաբերությունում տեղի ունեցող իրադարձությամբ, մասնավորապես նաև Իրան-Իսրայել, ԱՄՆ-Իսրայել պատերազմով», – նշեց փորձագետը։

Ըստ Պետրոսյանի՝ Իրանի շուրջ ԱՄՆ-ի և Իսրայելի միջև ժամանակավոր «զինադադարի» պայմաններում Իսրայելը փորձում է հասցեագրել այլ խնդիրներ, այդ թվում՝ Թուրքիայի հետ հարաբերությունները։ Նա մանրամասնեց, որ Իրանի հարցում տարածաշրջանի դերակատարների շահերը տարբեր են։ Եթե Իսրայելի համար ամենահաջողված սցենարը «մասնատված Իրան» ունենալն է, ապա Թուրքիան դրանով հետաքրքրված չէ, քանի որ կայուն Իրանը հավասարակշռում է Թուրքիայի ազդեցությունը։

«Եթե Պարսկաստանը որպես խախացող այս տարածաշրջանում վերանար, նա [Թուրքիան] չէր կարող լինել հեգեմոններից մեկը, ինչպես որ հիմա է։ Ու այստեղ Իսրայելի խնդիրը Թուրքիան է լինելու», – պարզաբանեց Պետրոսյանը։

Այս համատեքստում Իսրայելը Ցեղասպանության ճանաչման հարցը ներմուծում է որպես «բանակցային ռեսուրս» (bargaining power)։ «Երբ որ կողմերից մեկը օգտագործում է որոշակի խոսույթ, soft power-ի միջոցով ազդեցություն կունենա, ու հետո, որպեսզի նա դադարեցնի այդ խոսույթը կամ մինչև վերջ չշարունակի, դրա դիմաց ստանում է մեկ այլ բան»,- ասաց նա՝ ընդգծելով, որ ցեղասպանությունը թուրքական ինքնության համար «ամենացավալի խնդիրներից մեկն է»։

Դավիթ Պետրոսյանի համոզմամբ, Հայաստանը այս գործընթացի նախաձեռնողը չէ, և պաշտոնական Երևանը ճիշտ է վարվում՝ զերծ մնալով միջամտությունից։

«Այս օրակարգը Իսրայելում գեներացված պրոցես է, այսինքն հայկական կողմը թե՛ դիվանագիտական խողովակներով, կամ ինչ-որ լոբբիստական խմբեր չեն նպաստել, որ այս պրոցեսը գեներացվի։ Իմ կարծիքով, հայկական կողմը ճիշտ է անում, որ այդ պրոցեսի մեջ չի ներգրավվում»,- նշեց նա՝ հավելելով, որ հաճախ լռությունն ավելի խոսուն դիրքորոշում է, քան դասական դարձած հայտարարություններ անելը։

Փորձագետը շեշտեց, որ թեև ցեղասպանության ճանաչումը մեծ արժեք ունի, սակայն վերջին տարիների իրադարձությունները, մասնավորապես Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած էթնիկ զտումը, ցույց տվեցին, որ միջազգային ճանաչումն ինքնին անվտանգության երաշխիք չէ։

«Որքանո՞վ դա մեզ օգնեց, որպեսզի մենք կանխենք մեկ այլ ցեղասպանություն։ Իմ կարծիքով՝ չօգնեց», – փաստեց Պետրոսյանը։ Նրա խոսքով՝ Հայաստանը պետք է դասեր քաղի և հասկանա, որ ապրում է «ռեալիզմի աշխարհում», որտեղ անվտանգությունը պայմանավորված է սեփական ուժով՝ բանակով և դիվանագիտությամբ։

«Իմ կարծիքով, մեզ համար պետք է հստակ դառնա, որ խնդիրների լուծման բանալին ուժեղ պետություն ունենալու մեջ է, այլ ոչ թե՝ այլ երկրներ մեզ ոնց կընկալեն։ Մենք պետք է տեսնենք՝ դրա տակ ի՞նչ կա։ Իսկ դրա տակ ուղղակի խոսքեր են։ Իսկ մեզ պետք է, որ մենք ավելի ուժեղ լինենք, ավելի պինդ լինենք, ու այդ դեպքում իրականում ցեղասպանության ճանաչման պրոցեսն էլ այլ ընթացք կստանա», – եզրափակեց Դավիթ Պետրոսյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան