Փորձել են մոտ 1 մլն եվրո կանխիկ ներմուծել ՀՀ. «Զվարթնոց»-ում 2 անձ է ձերբակալվել

Image

Լուրեր

Image
30.06.2026 | 11:02
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
Image
30.06.2026 | 10:55
ՍԴ-ն քննում է քաղաքական ուժերի դիմումները՝ ընտրություններն անվավեր ճանաչելու վերաբերյալ. ՈՒՂԻՂ
Image
30.06.2026 | 10:54
Մոսկվային մոտենալիս ավելի քան 50 ԱԹՍ է խոցվել․ գիշերը ՌԴ շրջաններում ոչնչացվել է 419 անօդաչու
Image
30.06.2026 | 10:47
Ըստ ՀԿԿ-ի՝ ընտրակաշառք են տվել Սամվել Կարապետյանի տան մոտ անցկացվող հավաքին մասնակցելու համար
Image
30.06.2026 | 10:34
Մոնակոյում բնակելի շենքում պայթյուն է որոտացել․ ուկրաինացի գործարար է վիրավորվել
Image
30.06.2026 | 10:25
ՄԻՊ-ը «Հատուկ կացարանում» արձանագրել է գերբնակեցվածության և սանիտարահիգիենիկ խնդիրներ
Image
30.06.2026 | 10:19
Ավինյանն ընդունել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպանին
Image
30.06.2026 | 10:15
Ռոբերտ Լևանդովսկին նոր ակումբ ունի
Image
30.06.2026 | 10:03
Արտարժույթների փոխարժեքները՝ հունիսի 30-ի դրությամբ
Image
30.06.2026 | 09:48
Էնցո Մարեսկան` «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ
Image
30.06.2026 | 09:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Image
30.06.2026 | 07:57
ԱԱ-2026. Մարոկկոն 11-մետրանոցներով հաղթեց Նիդերլանդներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Image
30.06.2026 | 03:40
ԱԱ-2026. Գերմանիան դուրս մնաց պայքարից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Image
29.06.2026 | 23:29
Ալեն Սիմոնյանը պարգևատրել է պետական պահպանության ծառայության աշխատողներին
Image
29.06.2026 | 23:11
ԱԱ-2026. Բրազիլացիները կամային հաղթանակով դուրս եկան 1/8 եզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ առանձնապես խոշոր չափերով կանխիկ դրամական միջոցների մաքսանենգության և փողերի լվացման դեպքի առթիվ։ Ըստ նախնական տվյալների՝ մայիսի 30-ին «Զվարթնոց» օդանավակայանում երկու անձի ուղեբեռների հագուստների տարբեր հատվածներից հայտնաբերվել է ընդհանուր 956 հազար 400 եվրո կանխիկ դրամ, ինչից հետո նրանք ձերբակալվել են։

«ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության երրորդ վարչությունում մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ՝ առանձնապես խոշոր չափերով կանխիկ դրամական միջոցների մաքսանենգություն և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում կատարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ:

Մասնավորապես՝ ՀՀ ՊԵԿ-ից ստացված առերևույթ հանցանքի մասին հաղորդման համաձայն՝ Ս.Ն.-ն և Մ.Ն.-ն նպատակ ունենալով առանձնապես խոշոր չափերով կանխիկ դրամական միջոցները ՀՀ պետական սահմանով ապօրինի՝ մաքսային հսկողությունից թաքցնելու եղանակով ՀՀ տեղափոխելու, դրանք թաքցրել են իրենց ուղեբեռների հագուստների տարբեր հատվածներում, որից հետո 2026 թվականի մայիսի 30-ին ժամանել են «Զվարթնոց» օդանավակայան, որտեղ ուղևորների ժամանման սրահի մաքսային հսկողության գոտում ՀՀ ՊԵԿ աշխատակիցների կողմից մաքսային զննման ենթարկվելու արդյունքում ուղեբեռների մեջ առկա հագուստների տարբեր հատվածներից հայտնաբերվել է ընդհանուր առմամբ՝ 956 հզր 400 եվրո կանխիկ դրամական միջոցներ:

Վերջիններս անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալվել են և ներկայացվել վարույթ իրականացնող մարմնին։

Քրեական վարույթի շրջանակում իրականացվում են անհետաձգելի վարութային և ապացուցողական գործողություններ»,- ասված է հաղորդագրությունում։