ՌԴ-ի դրդմամբ այդ ուժերը ՍԴ դիմեցին՝ ապալեգիտիմացնելու ընտրության արդյունքը․ կվերցնեն մանդատները՝ ԱԺ կգնան․ Անահիտ Ադամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

Image
30.06.2026 | 11:27
Քրեական վարույթ՝ Վանաձորում օդաճնշիչ ատրճանակից կրակոցների դեպքով
Image
30.06.2026 | 11:20
«Կիոկուշին կարատեն մարզիկի մեջ ձևավորում է կարգապահություն, ինքնավստահություն և չհանձնվելու ձգտում»․ Վահագն Հակոբյան
Image
30.06.2026 | 11:07
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
Image
30.06.2026 | 10:55
ՍԴ-ն փակ նիստում քննում է քաղաքական ուժերի դիմումները. ՈՒՂԻՂ
Image
30.06.2026 | 10:54
Մոսկվային մոտենալիս ավելի քան 50 ԱԹՍ է խոցվել․ գիշերը ՌԴ շրջաններում ոչնչացվել է 419 անօդաչու
Image
30.06.2026 | 10:47
Ըստ ՀԿԿ-ի՝ ընտրակաշառք են տվել Սամվել Կարապետյանի տան մոտ անցկացվող հավաքին մասնակցելու համար
Image
30.06.2026 | 10:34
Մոնակոյում բնակելի շենքում պայթյուն է որոտացել․ ուկրաինացի գործարար է վիրավորվել
Image
30.06.2026 | 10:25
ՄԻՊ-ը «Հատուկ կացարանում» արձանագրել է գերբնակեցվածության և սանիտարահիգիենիկ խնդիրներ
Image
30.06.2026 | 10:19
Ավինյանն ընդունել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպանին
Image
30.06.2026 | 10:15
Ռոբերտ Լևանդովսկին նոր ակումբ ունի
Image
30.06.2026 | 10:03
Արտարժույթների փոխարժեքները՝ հունիսի 30-ի դրությամբ
Image
30.06.2026 | 09:48
Էնցո Մարեսկան` «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ
Image
30.06.2026 | 09:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Image
30.06.2026 | 07:57
ԱԱ-2026. Մարոկկոն 11-մետրանոցներով հաղթեց Նիդերլանդներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Image
30.06.2026 | 03:40
ԱԱ-2026. Գերմանիան դուրս մնաց պայքարից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Անահիտ Ադամյանը Factor TV-ի հետ զրույցում անդրադարձել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներին, դրանք Սահմանադրական դատարանում չբողոքարկելու որոշմանը և հայ-ռուսական հարաբերությունների հետագա զարգացումներին։

Ադամյանը նշեց, որ իրենց քաղաքական ուժը չի դիմելու Սահմանադրական դատարան՝ ընտրությունների արդյունքները վիճարկելու համար, քանի որ չի տեսնում դրա անհրաժեշտությունը։

«Ես կարծում եմ, որ ակնհայտ է այդ ամեն ինչը, և հերթական անգամ Սահմանադրական դատարան դիմելու որևէ անհրաժեշտություն չկա։ Պարզապես, այդ ուժերի դիմումը Սահմանադրական դատարան ինձ վրա մի քիչ այլ տպավորություն է թողնում․․․ հիշու՞մ եք, հին հայկական ասույթը՝ գողը գոռաց, բռնե՛ք գողին։ Ուրիշ ոչինչ։ Ես չեմ կարծում, որ Սահմանադրական դատարան դիմելը որևէ լուրջ նշանակություն ունի ընդհանրապես»։

Նրա խոսքով՝ խնդիրը ոչ թե ընտրությունների արդյունքների վիճարկումն է, այլ այն մթնոլորտը, որ ստեղծել էր Ռուսաստանը դեռ մինչև ընտրությունները։

Ադամյանը կարծում է, որ հետընտրական շրջանում խորհրդարան անցած ընդդիմությունը շարունակելու է ապակայունացնել իրավիճակը՝ առաջնորդվելով ոչ թե Հայաստանի, այլ Ռուսաստանի շահերով։

«Այս բոլոր հարցերը, որոնք Հայաստանի Հանրապետության՝ իբրև պետություն, օրակարգում են, իբրև պետություն, կարևորագույն հարցերը նրանց ընդհանրապես չի հուզում։ Կամ եթե հուզելու են, նրանք փորձելու են այդ հարցերը խափանել։ Որովհետև մեզ համար հիմա գերկարևոր է Հայաստանի Հանրապետության տարածքով անցնող ԹՐԻՓՓ-ի հնարավորինս արագ կառուցումը»։

Ադամյանը շեշտեց, որ Հայաստանը գտնվում է հիբրիդային պատերազմի մեջ, և իշխանությունը պետք է կոնկրետ քայլեր ձեռնարկեր՝ ժողովրդավարությունն ամրապնդելու համար։

«Ինչքա՞ն ժամանակ էինք խոսում հիբրիդային պատերազմ, հիբրիդային պատերազմ։ Անգամ Եվրամիությունից աջակցություն էինք հայցում հիբրիդային պատերազմի դեմ արդյունավետ պայքարելու համար, ակնկալում և ստացանք։ Բայց եթե դու դիմում ես Եվրամիությանը, այն քայլերը, որոնք քո իշխանության տակ են, որոնք քո հնարավորությունների սահմաններում են, ինչու՞ դու չես անում այդ ժողովրդավարությունը հնարավորինս անխոցելի դարձնելու համար»։

Ադամյանը կարծում է, որ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների առանցքում այժմ ոչ թե ԵՏՄ-ն է, այլ ռազմաբազայի, սահմանապահների և տնտեսական կախվածության հարցերը։

«Վստահեցնում եմ ձեզ, բացարձակապես ԵՏՄ-ն չի հարցը։ ԵՏՄ-ն այսպես, ուղղակի միջոց է այդ խնդիրներին չանդրադառնալու կամ այդ խնդիրները ասպարեզ բերելու։ Հիմա Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունների առանցքում հիմնական խնդիրները ռազմաբազան են, 102-րդ ռազմաբազայի Հայաստանի Հանրապետության տարածքում հետագա տեղակայումը, Հայաստանի Հանրապետության տարածքից ընդհանրապես ռուս սահմանապահների, բացարձակապես, ամբողջությամբ ռուս սահմանապահների դուրս բերումը»։

Ադամյանի համոզմամբ՝ Հայաստանի իշխանությունները պետք է առաջնորդվեն բացառապես Հայաստանի շահերով և չվախենան Ռուսաստանի հնարավոր ճնշումներից։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան