Իսրայելի կառավարությունը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը. հերթը Քնեսեթինն է

Image

Լուրեր

Image
30.06.2026 | 10:03
Արտարժույթների փոխարժեքները՝ հունիսի 30-ի դրությամբ
Image
30.06.2026 | 09:48
Էնցո Մարեսկան` «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ
Image
30.06.2026 | 09:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Image
30.06.2026 | 07:57
ԱԱ-2026. Մարոկկոն 11-մետրանոցներով հաղթեց Նիդերլանդներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Image
30.06.2026 | 03:40
ԱԱ-2026. Գերմանիան դուրս մնաց պայքարից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Image
29.06.2026 | 23:29
Ալեն Սիմոնյանը պարգևատրել է պետական պահպանության ծառայության աշխատողներին
Image
29.06.2026 | 23:11
ԱԱ-2026. Բրազիլացիները կամային հաղթանակով դուրս եկան 1/8 եզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Image
29.06.2026 | 22:55
Արման Եղոյանը՝ ԱԺ նախագահի թեկնածու չընտրվելու մասին. ՏԵՍԱՆՅՈւԹ
Image
29.06.2026 | 22:38
Ադրբեջանում բանտարկված քաղակտիվիստները նամակ են հղել ԵՀ նախագահին՝ Ադրբեջան այցի ընթացքում քննարկել մարդու իրավունքներին վերաբերող հարցեր
Image
29.06.2026 | 22:25
ՀՀ քաղաքացու կենսաչափական նույնականացման նոր քարտը․ ՆԳՆ
Image
29.06.2026 | 22:03
Վրաստանն ու Ղազախստանը ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր են ստորագրել
Image
29.06.2026 | 21:55
«Դոմինո փրոդաքշն»-ին վկայի կարգավիճակով հրավիրելու անհրաժեշտություն չեմ տեսնում․ Սուրեն Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Image
29.06.2026 | 21:35
Խնդիր չեմ տեսնում պարոն Իոաննիսյանին հրավիրելու մեջ, ուղղակի չեմ ուզում գործընթացը ձգձգվի․ Սուրեն Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Image
29.06.2026 | 21:27
Պուտինի սուրպերզբոսանավը 2022թ․ ի վեր առաջին անգամ հայտնվել է ռադարների էկրանին․ այն նկատել են Դանիայի ափերի մոտ
Image
29.06.2026 | 21:20
Մարդատարներին կարգելե՞ն Երևան մտնել․ Ավինյանն առաջարկում է քաղաքի մուտքերի մոտ կայանատեղիներ սարքել. ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Իսրայելի կառավարությունը կիրակի օրը քվեարկությամբ պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը՝ հավանություն տալով արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարի՝ անցած շաբաթվա վերջին ներկայացրած համապատասխան որոշման նախագծին, հայտնում է The Jerusalem Post-ը։

«Կարճ ժամանակ առաջ Իսրայելի կառավարությունը հաստատեց իմ ներկայացրած՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող որոշումը»,- քվեարկությունից հետո հայտարարել է Սաարը․ «Ճիշտ քայլն անելու համար երբեք ուշ չէ»։

«Այս սարսափելի ցեղասպանությունը, որը տեղի է ունեցել ավելի քան 100 տարի առաջ և որի պատմական փաստերի վերաբերյալ իրականում որևէ վեճ չկա, խլել է 1,5 միլիոն մարդու կյանք և ոչնչացրել հնագույն մշակութային ու պատմական ժառանգություն։ Իմ համոզմամբ՝ որպես հրեաներ, և հատկապես որպես հրեական ժողովրդի պետություն, մենք բարոյական պարտավորություն ունենք ընդունելու այն որոշումը, որը հաստատեցինք այսօր»,- հավելել է նախարարը։

Այժմ որոշման նախագիծը ներկայացվելու է Իսրայելի խորհրդարանի՝ Քնեսեթի լիագումար նիստին՝ քվեարկության։

Իսրայելի արտաքին գործերի նախարարությունն իր հերթին նշել է, որ թեև Հայոց ցեղասպանությունը լայնորեն փաստագրված է, այն տասնամյակներ շարունակ ենթարկվել է «ինստիտուցիոնալացված ժխտման և նսեմացման արշավի», որի գլխավոր նախաձեռնողը Թուրքիան է։

Նշվում է, որ Թուրքիան շարունակում է հերքել, որ հայերի զանգվածային կոտորածները, բանտարկությունները և բռնի տեղահանումները ցեղասպանություն են, իսկ Իսրայելը երկար տարիներ խուսափել էր պաշտոնական ճանաչումից՝ դիվանագիտական զգայուն նկատառումներով։

2026 թվականի դրությամբ ՄԱԿ-ի 32 անդամ պետություն, այդ թվում՝ ԱՄՆ-ն, Կանադան, Ռուսաստանը և Գերմանիան, պաշտոնապես ճանաչել են Հայոց ցեղասպանությունը։

Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչել են նաև Սուրբ Աթոռը և Եվրոպական խորհրդարանը։