Գլխավոր էջ
Շաբաթվա հոդված

Անարխիզմի պատմություն, միարժեքորեն հաստատված չէ, քանի որ գիտնականները դժվարանում են սահմանել կամ համաձայնել, թե ինչ է անարխիզմը, այն դժվարացնում է դրա պատմության շարադրումը: Անարխիզմի սահմանման լայն տեսակետը ենթադրում է, որ անարխիկ գծերը գոյություն են ունեցել առաջին քաղաքակրթությունների ի հայտ գալուց շատ առաջ: Ավելի նեղ իմաստով արտահայտված անարխիզմը 19-րդ և 20-րդ դարերի առանձին, հստակորեն սահմանված շարժում է։
Նախապատմական հասարակությունը գոյություն է ունեցել առանց ֆորմալ հիերարխիայի, ինչը որոշ մարդաբաններ նմանեցնում են անարխիզմին: Ֆորմալ անարխիստական մտքի առաջին հետքերը կարելի է գտնել Հին Հունաստանում և Չինաստանում, որտեղ բազմաթիվ փիլիսոփաներ կասկածի տակ են դրել պետության անհրաժեշտությունը և բարձրաձայնել են առանց հարկադրանքի ապրելու մարդու բարոյական իրավունքի մասին: Միջնադարում որոշ կրոնական աղանդներ պաշտպանել են ազատական միտքը, իսկ Լուսավորության դարաշրջանը և ռացիոնալիզմի և գիտության հարակից վերելքը նշանավորել են ժամանակակից անարխիստական շարժման ծնունդը:
Մարքսիզմի հետ մեկտեղ ժամանակակից անարխիզմը 19-րդ դարի վերջի բանվորական շարժման կարևոր մաս է եղել։ Մոդեռնիզմը, արդյունաբերականացումը, կապիտալիզմին տված արձագանքը և զանգվածային միգրացիան նպաստել են անարխիզմի վերելքին և ողջ աշխարհում տարածմանը։ Երբ անարխիզմը սկսել է ա-ել որպես սոցիալական շարժում՝ ի հայտ են եկել անարխիստական մտքի հիմնական դպրոցները, մասնավորապես՝ անարխո-կոլեկտիվիզմը, անարխո-կոմունիզմը, անարխոսինդիկալիզմը և ինդիվիդուալիստական անարխիզմը: Աշխատանքային շարժման աճին զուգահեռ աճել է նաև անարխիստների և մարքսիստների միջև պառակտումը: Երկու հոսանքները պաշտոնապես բաժանվել են Առաջին ինտերնացիոնալի հինգերորդ համագումարում՝ 1872 թվականին։ Անարխիստները խանդավառությամբ մասնակցել են ռուսական հեղափոխությանը, բայց երբ բոլշևիկները հաստատել են իրենց իշխանությունը՝ անարխիստական շարժումները, հատկապես Մախնովշչինայի և Կրոնշտադտի ապստամբությունը դաժանորեն ճնշվել են:
Անարխիզմը պատմականորեն կարևոր դեր է խաղացել Իսպանիայի քաղաքացիական պատերազմի ժամանակ, երբ անարխիստները Կատալոնիայում ստեղծել են անարխիստական տարածք: Հեղափոխական Կատալոնիան ստեղծվել է անարխոսինդիկալիստական մոդելով, քաղաքներում մասնագիտական արհմիություններով և երկրում կոլեկտիվացված գյուղատնտեսությամբ, բայց ավարտվել է ֆաշիստների կողմից անարխիստների պարտությամբ:
1960-ական թվականներին անարխիզմը կրկին հայտնվել է որպես համաշխարհային քաղաքական և մշակութային ուժ, հատկապես նշանակալի կապ է ունեցել «Նոր ձախակողմյանների» հետ: Այդ ժամանակից ի վեր անարխիզմը ազդել է սոցիալական շարժումների վրա, որոնք քարոզել են անձնական ինքնավարություն և ուղիղ ժողովրդավարություն: Այն նաև կարևոր դեր է խաղացել հակագլոբալիզացիոն շարժման, ինչպես նաև սապատիստական և Ռոժավայի հեղափոխությունների մեջ: Ավելին⇒
Նորություններ
Շարունակվող իրադարձություններ՝ Իսրայելա-ամերիկյան հարվածներ Իրանին (2026) • Իրանի բողոքի ցույցեր • Ռուսաստանի ներխուժում Ուկրաինա


- մարտի 6-ին Իտալիայում սկսվել են 2026 թվականի Ձմեռային պարալիմպիկ խաղերը։
- փետրվարի 28-ին Իսրայելի պաշտպանության ուժերը և Միացյալ Նահանգները հարձակում են սկսել Իրանի վրա, որի հետևանքով զոհվել են երկրի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին (լուսանկարում), բարձրաստիճան այլ պաշտոնյաներ։
- փետրվարի 23-ին Ռոբ Ջեթենը (լուսանկարում) դարձել է Նիդերլանդների պատմության ամենաերիտասարդ վարչապետը։
- փետրվարի 22-ին մեքսիկական բանակը իրագործել է «Խալիսկո գործողությունը» որի ընթացքում սպանվել է «Խալիսկո Նոր սերունդ» կարտելի առաջնորդ Նեմեսիո Օսեգերա Սերվանտեսը։ Գործողությունը բախումներ է առաջացրել, որոնց արդյունքում Խալիսկո նահանգում և Մեքսիկայի մնացած մասերում տեղի են ունեցել կրակոցներ և պայթյուններ։
- փետրվարի 21-ից սրվել է Աֆղանստանի և Պակիստանի միջև տարիներ շարունակվող ռազմական հակամարտությունը, քանի որ երկրները փոխադարձ հարվածներ են հասցնում մերձսահմանային շրջաններին։
- փետրվարի 17-ին Պերուի նախագահ Խոսե Խերին պաշտոնազրկվել է նրա դեմ սկսված հետաքննության պատճառով՝ ապօրինի հարստացման և ազդեցության չարաշահման մեղադրանքների հետաքննության ֆոնին։ Նա դարձել է վերջին վեց տարվա ընթացքում պաշտոնից հեռացված Պերուի չորրորդ ղեկավարը։
- փետրվարի 10-ին Կանադայի Բրիտանական Կոլումբիա նահանգի Թամբլեր Ռիջ քաղաքի բնակելի տանը և դպրոցում տեղի ունեցած կրակոցների հետևանքով զոհվել է ինը մարդ։
- փետրվարի 6-ին Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադի շիա մզկիթում տեղի է ունեցել ահաբեկչական գործողություն, ինչի հետևանքով զոհվել է 31 մարդ, ևս 161-ը վիրավորվել է:
Վերջերս մահացածներ՝ Օլգա Գաբայան • Ռոբերտ Դյուվալ • Քեթրին Օ’Հարա
Գիտե՞ք, որ․․․


- ․․․Օլիմպիական խաղերի ամենաերիտասարդ չեմպիոնի լուսանկարը կա (լուսանկարում՝ մեջտեղում), սակայն հայտնի չէ, թե ով է նա։
- ․․․Ջեյմս Հարիսոնը ավելի քան 60 տարի արյան դոնոր է եղել, նրա արյունն օգտագործվել է հղի կնոջ և նրա պտղի միջև առաջացող ռեզուս կոնֆլիկտը կանխելու համար և միայն Ավստրալիայում փրկել է ավելի քան 2 միլիոն նորածնի կյանք։
- ․․․ճապոնական հիշատակի այս փառատոնը կազմակերպիչների վերջին որոշմամբ տևում է 15 վայրկյան։
- ․․․ոչ վաղ անցյալում Գլազգոյի «պաղպաղակավաճառները» դաժան պատերազմներ էին մղում միմյանց դեմ։
- ․․․հնագիտական կարևորագույն գտածոներից մեկը մանր պաշտոնյայի արխիվն է։
- ...Վենետիկի 17-րդ դարի պալատներից մեկը (լուսանկարում) կառուցել է հայկական ծագումով Սուրիանների հայտնի պատրիկական ընտանիքը։
Ներկայացում
Վիքիպեդիան առցանց, բազմալեզու, խմբային հանրագիտարանային նախագիծ է, որն աշխատում է վիքի ձևաչափով։ Նախագիծը նպատակ ունի տրամադրել ազատ, հավաստի և ստուգելի բովանդակություն, որը յուրաքանչյուրը կարող է փոփոխել և բարելավել։
Վիքիպեդիան առաջնորդվում է հիմնարար սկզբունքներով, իսկ բովանդակությունը հրապարակվում է Creative Commons BY-SA արտոնագրի ներքո։ Այն կարելի է պատճենել և օգտագործել՝ պահպանելով սույն արտոնագրի պայմանները։ Վիքիպեդիայում ողջ տեղեկատվությունը ներկայացված է ազատ, առանց գովազդի և իր օգտագործողների անձնական տվյալների օգտագործման։
Վիքիպեդիայի հոդվածների հեղինակները կամավորներն են։ Նրանք կոորդինացնում են իրենց ջանքերը համաձայն համայնքում ընդունված կանոնների և ուղեցույցների ու առանց առաջնորդների։
| Այս պահին Հայերեն Վիքիպեդիայում կա՝ | |
| 324 821 հոդված |
887 ակտիվ խմբագիր |
Համագործակցություն
Վիքիպեդիան հանրագիտարան է, որն ստեղծվել և զարգանում է քեզ նման այցելուների կողմից։ Այստեղ գործում է «մեկը բոլորի համար, բոլորը՝ մեկի համար» սկզբունքը։
Առաջին անգա՞մ ես փորձում. օգտվի՛ր օգնության դասընթացից։ Չգիտես՝ ինչի՞ց սկսել. ահա մի քանի խորհուրդ։
Մասնակցի՛ր այս ամիս կազմակերպվող նախագծերին։




- Վիքին սիրում է ֆոլկլոր (լուսանկարչական)
- Թափոնների կառավարում
- Կանանց միամսյակ 2026
- Համագործակցություն Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանի հետ
- Համագործակցություն ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի հետ
- Հոդվածներ «Գյուղատնտեսական հանրագիտարանից»
- «Վիքիպեդիա» կրթական ծրագիր
- Բժշկական կարևորագույն հոդվածներ
Այս օրը պատմության մեջ

- 1535 թ. - իսպանացի ծովագնացները Խաղաղ օվկիանոսում Էկվադորից 972 կմ դեպի արևմուտք հայտնաբերեցին Գալապագոսյան կղզիները։
- 1804 թ. - Ֆրանսիան պաշտոնապես Լուիզիանան հանձնեց ԱՄՆ-ին։
- 1904 թ. - ծնվել է Լևոն Խոջա-Էյնաթովը, հայ խորհրդային երգահան (մահ. 1954 թ.)։
- 1905 թ. - Լոնդոնում հիմնադրվեց Չելսի անգլիական ֆուտբոլային ակումբը։
- 1940 թ. - ծնվել է Չակ Նորիսը, ամերիկացի ճանաչված կինոդերասան և մարտարվեստների վարպետ։
- 1945 թ. - ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերը ռմբակոծեցին Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոն, ինչի հետևանքով զոհվեց մոտ 100 000 մարդ։
- 1945 թ. - մահացել է Ալեքսանդր Խատիսյանը, Հայաստանի Առաջին Հանրապետության երկրորդ վարչապետ (ծն. 1874 թ.)։
- 1953 թ. - New York Herald Tribune թերթում առաջին անգամ տպագրվեց հանրահայտ ժպիտիկի (սմայլիկ) նախատիպը։
- 1957 թ. - ծնվել է Ուսամա բեն Լադենը, Ալ Քաիդա ահաբեկչական կազմակերպության հիմնադիրներից (մահ. 2011 թ.)։
Օրվա պատկեր

