«Մենք ենք մեր սարերը» հուշարձանի քանդման լուսանկարը կեղծ է

Image

Լուրեր

Image
30.06.2026 | 18:10
Սամվել Կարապետյանը՝ Փաշինյանին հեռացնելու գաղտնի պլանի մասին // Այսուհետ ՌԴ մուտքը՝ RuID հավելվածով․ ԼՈՒՐԵՐ
Image
30.06.2026 | 18:02
Համբարձում Մաթևոսյանը Սեուլում ներկայացրել է Հայաստանի տեսլականը՝ որպես COP17-ը հյուրընկալող երկիր
Image
30.06.2026 | 17:53
Իրանը հայտարարում է, որ Կատարում բանակցությունները կվերաբերվեն ԱՄՆ-ի հետ գործարքին և սառեցված ակտիվներին
Image
30.06.2026 | 17:45
Ի՞նչ գիտեք` մարդկանց չենք գեներացնում փողոց դուրս գալու համար. Սամվել Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Image
30.06.2026 | 17:35
ՍԴ-ն փակ նիստից հետո աշխատանքը շարունակում է բաց ռեժիմով․ ՈՒՂԻՂ
Image
30.06.2026 | 17:28
ՌԴ և Կիպրոսի քաղաքացիություններից հրաժարվելու միակ պայմանը վարչապետ դառնա՞լն է. հարց` Կարապետյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Image
30.06.2026 | 17:19
Հայաստանի գլխավոր դատախազն ընդունել է Լատվիայի գործընկերոջը
Image
30.06.2026 | 17:12
Շատ արագ Գեղամով զբաղվեք. Սամվել Կարապետյանը` գաղտնալսման մեջ իր անունը շրջանառելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Image
30.06.2026 | 17:00
Թուրքիայի հետ F35-ի գործարքը կախված է ռուսական C-400-ները երրորդ երկրին վաճառելու որոշումից․ Euractiv
Image
30.06.2026 | 16:52
Զելենսկին հայտնել է Մոսկվայի մարզում տիեզերական կապի կենտրոնին նոր հարվածի մասին
Image
30.06.2026 | 16:44
Ամբերդում հայտնաբերվել են Թամար թագուհու մետաղադրամն ու մարդկային կմախք. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Image
30.06.2026 | 16:35
Վարչապետն ընդունել է Վրաստանի ՆԳ նախարարին
Image
30.06.2026 | 16:24
Դոհայում ԱՄՆ-Իրան ուղիղ բանակցություններ չեն անցկացվի
Image
30.06.2026 | 16:15
Կրեմլը խոստովանել է, որ ՌԴ-ն բանակցություններ է վարում նավթամթերքի ներմուծման հարցով
Image
30.06.2026 | 16:03
ՌԴ-ում տաքսու վարորդներն ավելի քիչ են աշխատանքի դուրս գալիս՝ վառելիքային ճգնաժամի ֆոնին
Բոլորը

Համացանցում ակտիվորեն տարածվում է լուսանկար, որտեղ երևում է, թե ինչպես են շինարարական տեխնիկայի կիրառմամբ Ստեփանակերտում քանդում Արցախի «Մենք ենք մեր սարերը» հուշարձանը։

Factor TV-ն ստուգել է լուսանկարը, և AI դետեկտորները ցույց են տալիս բարձր հավանականություն, որ այն գեներացված է արհեստական բանականության օգնությամբ։

Ֆեյսբուքում լուսանկարը տարածել է քաղաքական ակտիվիստ Մանուել Մանուկյանը, իսկ ավելի ուշ՝ Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմենի հայտարարությունից հետո, որ լուսանկարում տեղ գտած իրադարձությունը չի հաստատվում, հեռացրել է այն։

Հայտարարության մեջ նաև ասվում է, որ լուսանկարի իսկությունը, դրա ստեղծման ժամանակը, վայրը, ինչպես նաև ներկայացված իրադարձության համապատասխանությունն իրականությանը գտնվում են ստուգման փուլում։

Image

Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմենի հայտարարությունից հետո ֆեյսբուքում այս լուսանկարով կիսվել է նաև ճարտարապետ Անահիտ Թարխանյանը։ 

Լուսանկարի արտաքին զննմամբ ակնհայտ է մարդու և հուշարձանի մասշտաբների անհամապատասխանությունը։

Կեղծ լուսանկարում կարմիր շրջանակով նշված մարդը իր ֆիզիկական չափերով անհամաչափ փոքր է երևում հուշարձանի համեմատ։ Մինչդեռ իրական լուսանկարում նույն հատվածի հետ համեմատելիս նկատելի է, որ մարդը հուշարձանի կողքին զգալիորեն ավելի մեծ է երևում։

Այս տարբերությունը վկայում է, որ կեղծ լուսանկարում մարդու կամ հուշարձանի մասշտաբը խախտված է, ինչի հետևանքով պատկերում առկա է համամասնությունների ակնհայտ անհամապատասխանություն։

Image

Image

Առաջին լուսանկարը կեղծ է, երկրորդը՝ իրական

 

Lուսանկարը երեկվանից սկսել է տարածվել ադրբեջանական աղբյուրների կողմից։

Ֆեյսբուքում այն տարածել է ադրբեջանցի օգտատեր՝ Xankəndililər-ի, ինչը թարգմանաբար նշանակում է Ստեփանակերտցիներ։ Այդ էջը ունի ավելի քան 6000  հետևորդ։

Հատկանշական է, որ այդ լուսանկարը տարածվել է հարցադրմամբ՝ «պահպանել թե քանդել»։

Image

Այն տարածվել է նաև ռուսալեզու թելեգրամյան ալիքիներից մեկի՝ ДЕВУШКА С РУЖЬЕМ օգտատիրոջ կողմից։

Այսպիսով՝ համացանցում տարածվող լուսանկարը, որտեղ երևում է, թե ինչպես են քանդում Ստեփանակերտում գտնվող «Մենք ենք մեր սարերը» հուշարձանը, չի հաստատվում ոչ մի աղբյուրով. լուսանկարում ներկայացվածը կեղծ է։

 

Մարիա Խաչատրյան