Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1700-ը
Քաղաքականություն
30.06.2026 | 11:46
Վենեսուելայի իշխանությունները հայտնել են, որ երկրի ափամերձ շրջանում տեղի ունեցած 7,2 և 7,5 մագնիտուդով երկրաշարժերի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 1700-ի, գրում է Euronews-ը։
Խորհրդարանի նախագահ Խորխե Ռոդրիգեսը նաև հայտնել է, որ երկրաշարժերի հետևանքով վիրավորվել է 5,034 մարդ, 15,866 մարդ տեղահանվել է, ևս 22,619-ը բուժում է ստանում առողջապահական կենտրոններում: Ամենամտահոգիչ թիվը, սակայն, ներկայացրել է ՄԱԿ-ը․ կազմակերպության գնահատմամբ՝ մինչև 68,000 մարդ կարող է անհետ կորած լինել։
Լա Գուայրա նահանգում ամենամեծ կորուստներն ու ավերածություններն են, կառավարությունն այստեղ աղետի գոտի է և տարածաշրջանում ռազմական վերահսկողություն հաստատել։
Երկրաշարժից հինգ օր անց որոնողա-փրկարարական աշխատանքները շարունակվում են, տեղակայվում է ավելի շատ տեխնիկա, ժամանում են միջազգային փրկարարներ, չնայած փլատակների տակ ողջ մնացածներին գտնելու հույսերը մարում են։
Երկրաշարժերը տեղի են ունեցել հունիսի 24-ին, էպիկենտրոնները գտնվել են Սան Ֆելիպեի և Յումարեի միջև՝ երկրի հյուսիսում։ Աղետի գոտում դեռևս հետցնցումներ են զգացվում, Լա Գուայրա նահանգում 4,6 մագնիտուդով ևս մեկ երկրաշարժ է գրանցվել։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

