Մեղրիում, որը Հայաստանի ամենաշոգ կետն է, զինվորները լողանում են շաբաթը 1 անգամ․ Հայկ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հասարակություն
01.07.2026 | 13:09«Ինձ այսօր գրել է Մեղրիի զինծառայողներից մեկի ծնողը, գրել է՝ առանց զինծառայողի անունը նշելու, խնդրել է ասել հետևյալը. «Շատ շոգ է, տղաները շաբաթը մեկ են լողանում»»,- այս մասին Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի արտահերթ նիստի ժամանակ նշեց ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանը։
«Մեր Մեղրիում, որը Հայաստանի ամենաշոգ կետն է, զինվորները լողանում են շաբաթը մեկ։ Հիմա պարոնայք, խնդրում եմ, ասում եմ՝ մեռնեմ ջանիդ, նախարա՛ր ջան, շտաբի պե՛տ ջան, փոխնախարա՛ր ջան, եկեք, խնդրում եմ, կազմակերպեք, արեք։ Մեծ ֆինանսական խնդիր չի։
Հիմա ևս մեկ անգամ խնդրում եմ՝ հաշվի առեք այս անոմալ շոգը ու նայեք աշխարհի փորձը. մարդիկ դրա դեմը պայքարում են։ Այնպես արեք, սկսեք Մեղրիից, բայց ոչ միայն Մեղրին, որ մեր զորքը ամեն օր լողանա, ու նաև ֆիլտր դրվի (ծորակին-խմբ․), որպեսզի ամեն օր ատամները լվանալուց այդ ջուրը մաքուր լինի։ Մեղրիին է վերաբերում ավելի շատ, մյուս տեղերը համեմատաբար ջուրը ավելի մաքուր է։
Այսինքն՝ կազմակերպչական հարցերը ֆինանսով չի այնտեղ պայմանավորված։ Դրա համար կամք է պետք, ու նաև պետք է, որ պատգամավորները՝ կլինեն իշխանական, թե ընդդիմադիր, այդ խնդիրները բարձրաձայնեն։ Այսինքն՝ այն պաշտոնյան, որը գնում է գործի տեղը նստում է, մի պահ կարող է աչք կպցնի կամ շուտ գործից դուրս գա, իմանա, որ խնդիրներ ունի բարձրաձայնված, պիտի այդ խնդիրները լուծի, ու սրանից շահելու է մեր ժողովուրդը»,- ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։

