Վան է այցելել Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության պատվիրակությունը

Image

Լուրեր

Image
01.07.2026 | 16:11
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի նախկին տնօրենը մեղադրվում է շուրջ 30 մլն դրամի հափշտակության գործով
Image
01.07.2026 | 16:03
ՌԴ-ն գլխավոր սպառնալիքն է․ Ռյուտեն ներկայացրել է «ՆԱՏՕ 3.0» հայեցակարգը՝ Եվրոպայի ավելի մեծ ներգրավմամբ
Image
01.07.2026 | 15:54
Ադրբեջանում հրեական համայնքների ղեկավարները դիմել են Իսրայելի Քնեսեթին՝ կոչ անելով չաջակցել Հայոց ցեղասպանության ճանաչման նախաձեռնությանը
Image
01.07.2026 | 15:52
ՆԳ նախարարի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
Image
01.07.2026 | 15:45
Ապօրինի գույքի բռնագանձումը ընթացիկ հակակոռուպցիոն պայքարի կարևոր գործիք է․ Նիկոլ Փաշինյան
Image
01.07.2026 | 15:34
Ժողովրդի կամքը եղել է, որ ԲՀԿ-ն անցնի Խորհրդարան, որովհետև 4%-ը հաղթահարել է. Արամ Օրբելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Image
01.07.2026 | 15:26
Մերձմոսկովյան շրջաններում էլեկտրաէներգիայի անջատումներ են
Image
01.07.2026 | 15:17
ԱՄՆ-ն ու Իրանը Դոհայում անուղղակի բանակցություններ են վարում ավելի ցածր մակարդակով․CNN
Image
01.07.2026 | 15:10
Երկու թեկնածու՝ ՔՊ խմբակցության ղեկավարի պաշտոնի համար // ՍԴ-ն այսօր խորհրդակցական սենյակ կգնա․ ԼՈՒՐԵՐ
Image
01.07.2026 | 15:05
ՔՊ քարոզարշավի զգալի մասը ֆինանսավորվել է պետական բյուջեից. «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Image
01.07.2026 | 15:00
Փաշինյանն ու Միշուստինը հեռախոսազրույց են ունեցել
Image
01.07.2026 | 14:51
Վան է այցելել Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության պատվիրակությունը
Image
01.07.2026 | 14:44
Ռուսական կողմի հետ TRIPP-ի վերաբերյալ քննարկում չենք տանում. փոխարտգործնախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Image
01.07.2026 | 14:35
«Խնդրում ենք ընդունել Սահմանադրության տառին և ոգուն համապատասխան որոշում». կոչ՝ ՍԴ անդամներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Image
01.07.2026 | 14:28
Հայաստանում գազի գինը բնակիչների համար կմնա անփոփոխ
Բոլորը

Վանի առևտրաարդյունաբերական պալատ է այցելել Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության ղեկավարներից և հայ գործարարներից բաղկացած պատվիրակությունը, գրում են թուրքական լրատվամիջոցները։

Հաղորդվում է, որ «Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման աջակցություն. միջսահմանային կապերի ամրապնդում» նախագծի շրջանակում հայկական պատվիրակությունը հանդիպել է Վանի առևտրաարդյունաբերական պալատի տնօրենների խորհրդի, ժողովի նախագահության ու անդամների հետ։ Քննարկվել են նոր գործընթացի դրական ազդեցությունը, սահմանային անցակետի բացումը և Վանի առևտրաարդյունաբերական պալատի դերն այդ գործընթացում։

Հայաստանի արդյունաբերողների և ձեռնարկատերերի միության փոխնախագահ Արթուր Ղազարյանը նշել է, որ երկար ժամանակ աշխատում են Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունները բարելավելու, երկրների միջև առկա խնդիրները լուծելու և առևտուրը զարգացնելու ուղղությամբ։

«Մեր գործունեությունն ու նախագծերը շարունակվում են տարիներ շարունակ։ Դրա համար մեզ քննադատել են բազմաթիվ շրջանակներ, մասնավորապես՝ Հայաստանում։ Այնուամենայնիվ, մենք երբեք չենք հրաժարվել մեր աշխատանքից. մենք ձգտել ենք բարելավել երկու երկրների միջև հարաբերությունները, հեշտացնել այցելությունները և առևտուրը»,- ասել է նա՝ հավելելով, որ նախկինում աշխատել են նաև Դիարբեքիրի, Կարսի և Իգդիրի հետ։

Ղազարյանը նաև հայտնել է, որ Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման աջակցություն. միջսահմանային կապերի ամրապնդում» նախագիծը քաղաքացիական հասարակության վրա կենտրոնացած նախաձեռնություն է, որը նպատակ ունի զարգացնել տնտեսական, սոցիալական և մշակութային կապերը երկու հարևան երկրների միջև։ Նախագիծն իրականացվում է երկու երկրների քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կողմից և քաղաքացիական նախագիծ է։ Նախագծի չորս հենասյուներն են՝ Հայաստանի արդյունաբերողների և ձեռնարկատերերի միությունը, Եվրասիական գործընկերության հիմնադրամը, Հրանտ Դինքի հիմնադրամը և Թուրքիայի տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամը:

Ղազարյանը նշել է, որ երկու երկրների ղեկավարներն էլ շատ ջերմ և դրական վերաբերմունք ունեն այս հարաբերությունների նկատմամբ։ Այս գործընթացը նույն կերպ շարունակվում է Հայաստանում տեղի ունեցած ընտրություններից հետո։

«Սահմանային անցակետերի բացումը դեռևս օրակարգում է։ Այնուամենայնիվ, պետք է նշեմ, որ այս պահին մենք շատ աշխատանք ունենք անելու։ Այժմ մենք ցանկանում ենք բացել սահմանային անցակետերը և աշխատել՝ ձեզ հետ անմիջական կապ հաստատելով։ Մենք ցանկանում ենք սեպտեմբերին կարևոր հանդիպում անցկացնել Երևանում՝ ձեր մասնակցությամբ։ Մենք սպասում ենք հյուրերի Կարսից, Իգդիրից և Վանից։ Բայց ես կցանկանայի կրկնել, որ մենք ցանկանում ենք, որ դուք գլխավորեք այս պատվիրակությունը։ Մենք քննարկումներ ենք անցկացնում Հայաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունների հետ։ Սեպտեմբերին կայանալիք հանդիպման համար մենք կցանկանայինք ձեզ ողջունել Ալիջանի սահմանային անցակետում։ Սա խորհրդանշական մուտք կլինի։ Առաջին մուտքը կկատարեն գործարարները»,- հայտարարել է նա։

Ղազարյանը հայտնել է, որ հայկական կողմը եկել է 16 հոգուց բաղկացած պատվիրակությամբ և թուրքական կողմին պատասխան այցելության հրավեր փոխանցել։

«Պատմական համագործակցությամբ և մշակութային անցյալով Հայաստանը միշտ եղել է մեզ համար շուկա և երկիր, որտեղ պետք է զարգացնել համագործակցության հնարավորությունները։ 2014 թվականից ի վեր մենք գործում և աշխատում ենք այս հեռանկարով՝ զարգացնելու հարաբերությունները, իրականացնելու առևտուր և հեշտացնելու այցելությունները Արևելքում գտնվող մեր հարևանների հետ»,- ասել է Վանի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Նեջդեթ Թաքվան։

Թաքվան նշել է, որ Վանի առևտրաարդյունաբերական պալատը պատրաստ է բոլոր տեսակի աշխատանքների և համագործակցության՝ առանց որևէ խոսքի կարիքի, երկու երկրների միջև հարաբերությունները բարելավելու համար։

«Ես կցանկանայի սա օրինակով ցույց տալ: 2019 թվականի հուլիսի 15-17-ը մենք հնարավորություն ունեցանք 23 հոգուց բաղկացած պատվիրակությամբ այցելել Երևան։ Այդ ժամանակ որևէ նախագիծ չկար, և որոշ մարդիկ մեզ ասացին, որ Վրաստանից մուտք գործելիս ուղևորությունը նպատակահարմար չէ։ Այնուամենայնիվ, պալատի քաջությամբ և այն համոզմամբ, որ առևտրի համար սահմանափակումներ չկան, մենք այցելեցինք Երևան։ Եվ մենք ձեզ հրավիրեցինք Վան այդ ժամանակ: Հետևաբար, ձեր այսօրվա ներկայությունը մեզ համար շատ արժեքավոր է։ Խնդրում ենք՝ ձեզ մի՛ համարեք հյուրեր, այլ մարդիկ, ովքեր կապեր ունեն այս քաղաքի հետ: Վանի առևտրաարդյունաբերական պալատը ձեր տունն է։ Մենք աջակցում ենք պարոն Ղազարյանի՝ միասին նավ կառուցելու երազանքին։ Ես հավատում եմ, որ այս նավով մենք կբացվենք ամբողջ աշխարհին»,- հայտարարել է նա։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի