100 հազար դրամ պետական տուրք` 2026 թվականին արտադրված 2-րդ հեռախոս ներկրելու համար. Մխիթար Հայրապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

Image
30.06.2026 | 12:56
Լեհաստանը ՄիԳ-29 կործանիչներ չի փոխանցի Ուկրաինային․ ՊՆ ղեկավար
Image
30.06.2026 | 12:48
ՍԴ նախագահը լուծեց խնդիրը․ Զեյնալյանը՝ Սեդա Սաֆարյանի հնչեցրած հարցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Image
30.06.2026 | 12:40
Ադրբեջանը պատրաստ է համագործակցել Հայաստանի հետ անհետ կորածների անձանց հարցի լուծման գործում, կստեղծվի հնարավորություն քաղաքացիների համար տվյալների փոխանակման
Image
30.06.2026 | 12:30
ՔԿ-ն կքննի «կոնկրետ անձանց կողմից կեղծ տվյալներ հայտնելու» հանգամանքը
Image
30.06.2026 | 12:18
Ամենախիստ պատժին պետք է արժանանա անձը, որի մեղավորությունը հաստատվում է ընտրակաշառքի հարցում․ Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Image
30.06.2026 | 12:10
Կրակոցներ Վանաձորում // Ընտրակաշառքի գործով «Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչներ են ձերբակալվել․ ԼՈՒՐԵՐ
Image
30.06.2026 | 12:04
Այսօր գաղտնի փաստաթղթեր ենք ուսումնասիրելու․ ՍԴ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Image
30.06.2026 | 12:01
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
Image
30.06.2026 | 11:52
Բարձրաձայնել են 79 հազարից ավելի դեպքի մասին, որ անձնագիրը չի ընթերցվել ընտրության օրը․ փոխնախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Image
30.06.2026 | 11:46
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1700-ը
Image
30.06.2026 | 11:35
ԱՄՆ-ի և Իրանի բանակցողները մեկնում են Դոհա, սակայն հանդիպումը հաստատված չէ
Image
30.06.2026 | 11:27
Օդաճնշիչ ատրճանակից կրակել է գետնին․ նախաձեռնվել է քրեական վարույթ
Image
30.06.2026 | 11:20
«Կիոկուշին կարատեն մարզիկի մեջ ձևավորում է կարգապահություն, ինքնավստահություն և չհանձնվելու ձգտում»․ Վահագն Հակոբյան
Image
30.06.2026 | 11:07
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
Image
30.06.2026 | 10:55
ՍԴ-ն փակ նիստում քննում է քաղաքական ուժերի դիմումները. ՈՒՂԻՂ
Բոլորը

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Հաղորդակցության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագծին, որով նախատեսվում է ներդնել բջջային հեռախոսների IMEI կոդերի միասնական գրանցման և վերահսկողության համակարգ։

Ըստ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի՝ սահմանվելու են հետևյալ տուրքերը ֆիզիկական անձանց համար.
– 3,000 դրամ՝ տվյալ կամ նախորդ տարում արտադրված առաջին հեռախոսի գրանցման համար։

– 100,000 դրամ՝ նույն տարվա ընթացքում 2026 թվականին արտադրված երկրորդ և հաջորդ հեռախոսների ներմուծման և գրանցման համար։

– 20,000 դրամ՝ 2025 թվականի արտադրության երկրորդ և հաջորդ հեռախոսների համար։

Հին հեռախոսների գրանցումն անվճար է, իսկ արդեն իսկ գործող հեռախոսների կոդերը կգրանցվեն ավտոմատ՝ առանց տուրքի։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ բջջային հեռախոսների շուկան Հայաստանում ամենամեծ ստվերային հատվածներից է, որտեղ ստվերը հասնում է 30-40%-ի։ Նրա խոսքով՝ այս որոշմամբ ավարտվում է «սև» հեռախոսների դարաշրջանը. «Այդ հեռախոսով մաքսիմալ կարելի է պոպոկ կոտրել, բայց որպես հեռախոս օգտագործելու հնարավորություն չի լինելու»։

Համակարգը լիարժեք կգործի 2027 թվականի հունվարի 1-ից ։