Բաքվում ՆԱՏՕ-ի դասընթաց է անցկացվում
Քաղաքականություն
01.07.2026 | 19:59
Բաքվում ՆԱՏՕ-ի ցամաքային հրամանատարության շարժական ուսումնական խմբի կողմից դասընթաց է անցկացվում՝ «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակում։
Ադրբեջանի ՊՆ-ի հաղորդմամբ՝ զինծառայողներին ներկայացվել են «ՆԱՏՕ-ի զորավարժությունների պլանավորում», «ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխան զորավարժությունների անցկացում, թիրախների սահմանում» և այլ թեմաներով ճեպազրույցներ, որոնց հաջորդել են խմբային և անհատական ուսուցումներ։
Դասընթացին մասնակցում են Ազգային պաշտպանության համալսարանի ռազմական կառավարման ինստիտուտի ռազմական կառավարման դասընթացի ուսանողները։ Դրա նպատակն է բարձրացնել զինծառայողների տեսական և գործնական գիտելիքները ժամանակակից պահանջներին համապատասխան, նրանց վերապատրաստել ժամանակակից տեխնոլոգիական լուծումների, մեթոդների և գործիքների կիրառման գործում, ինչպես նաև ուսումնասիրել այս ոլորտում ՆԱՏՕ-ի չափորոշիչներն ու ընթացակարգերը։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

