Ռուս զինվորականները Չինաստանում գաղտնի զորավարժություններ են անցկացրել․ անձամբ Պուտինն է հաստատել․ Reuters

Image

Լուրեր

Image
01.07.2026 | 22:57
ԱԺ պատգամավորի երդման տեքստը կփոփոխվի․ օրենքի նախագիծը դրական եզրակացություն է ստացել
Image
01.07.2026 | 22:41
Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Էնդրյու Թըրներին
Image
01.07.2026 | 22:26
Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին
Image
01.07.2026 | 22:05
ԱԱ-2026. Անգլիան դժվարությամբ դուրս եկավ 1/8 եզրափակիչ, Հարի Քեյնը՝ հաղթական դուբլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Image
01.07.2026 | 22:00
Ուրսուլա ֆոն դեր Լայենը գալիս է լուրջ ծրագրով՝ աջակցելու ՀՀ-ին․ ՌԴ-ն հակահայկական է՝ սահմանափակումներ մտցրեց․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Image
01.07.2026 | 21:57
Պարեկները թմրամիջոց պահելու և օգտագործելու մի շարք դեպքեր են բացահայտել
Image
01.07.2026 | 21:39
Թրամփը հայտարարել է, որ Իրանի ապամիջուկայնացման գործընթացը «լավ է ընթանում»
Image
01.07.2026 | 21:25
ԵՄ-ն 200 մլն եվրո կհատկացնի Հարավային Կովկասում կապի նախագծերի, 20 մլն եվրո՝ խաղաղությանն ուղղված նոր ծրագրի համար․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն
Image
01.07.2026 | 21:13
Վարչական դատարանը բավարարել է Մայր Աթոռի հայցն ընդդեմ ոստիկանության
Image
01.07.2026 | 20:51
Ռուսաստանը սկսել է բենզին ներմուծել Հնդկաստանից. Reuters
Image
01.07.2026 | 20:47
Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման գործընթացը հաջողությամբ շարունակվում է․ Ալիևը՝ ԵՀ նախագահին
Image
01.07.2026 | 20:36
Հենրիխ Մխիթարյանը երկարաձգեց «Ինտերի» հետ պայմանագիրը
Image
01.07.2026 | 20:30
Եթե ՌԴ-ն գազն անջատի, ՀՀ-ն պիտի ԵՄ-ից գնի այն գազը, որն իրենք Ադրբեջանից են գնել․ դա փրկօղակ կլինի․ Արեգ Քոչինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Image
01.07.2026 | 20:21
Հայտնի են Հայաստանի լողափնյա վոլեյբոլի առաջնության հաղթողները
Image
01.07.2026 | 20:11
Ռուս զինվորականները Չինաստանում գաղտնի զորավարժություններ են անցկացրել․ անձամբ Պուտինն է հաստատել․ Reuters
Բոլորը

2025 թվականի վերջին Չինաստանում ռուսական զորքերի համար զորավարժություններ են անցկացվել։ Դրանք հաստատվել են Ռուսաստանի պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովի կողմից՝ նախագահ Վլադիմիր Պուտինի հանձնարարությամբ, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով երկու եվրոպացի պաշտոնյաների և փակ փաստաթղթերի, գրում է Meduza-ն:

Լրագրողների կողմից ուսումնասիրված փաստաթղթերից մեկում հիշատակվում է Բելոուսովի կողմից 2025 թվականի օգոստոսին տրված ներքին հրամանը։ Դրա համաձայն՝ Ռուսաստանի զինված ուժերի պատվիրակություն է ուղարկվել Չինաստան՝ ՉԺՀ-ի բանակի օբյեկտներում անցկացվող ուսումնական միջոցառումներին մասնակցելու համար։

Հաշվետվությունը մանրամասն նկարագրում է դասընթացներից մեկը՝ ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության երեքշաբաթյա ծրագիր, որը նոյեմբերին անցկացվել է Պեկինի ռազմական օբյեկտներից մեկում: Այն նաև ներառել է չինացի հրահանգչի լուսանկարներ, որը պարապմունքներ է անցկացնում ռուս զինծառայողների հետ: Նրանք ուսումնասիրում են միջուկային ռեակտորի մակետը և անցնում քիմիական և ճառագայթային հետախուզության, ինչպես նաև օդափոխության համակարգերի վարակումից պաշտպանության պատրաստություն։

Չինաստանը չեզոքություն է պահպանել ռուս-ուկրաինական պատերազմի ամբողջ ընթացքում։ Երկրի Արտաքին գործերի նախարարությունը լրագրողներին հայտնել է, որ Պեկինի դիրքորոշումն ուկրաինական ճգնաժամի վերաբերյալ մնում է անփոփոխ։ Գերատեսչությունը զորավարժությունների մասին ներկայացված հայտարարությունները որակել է իրականությանը լիովին չհամապատասխանող։

Reuters-ի տվյալներով՝ 2025 թվականի վերջին շուրջ 200 ռուս զինծառայողներ վերապատրաստում են անցել Չինաստանում՝ երկու երկրների միջև կնքված ոչ հրապարակային համաձայնագրի համաձայն։ Վերապատրաստումները տեղի են ունեցել Պեկինում ու Նանկինում և կենտրոնացած են եղել անօդաչու թռչող սարքերի գործողությունների, ինչպես նաև պայթուցիկների, ականների և ռադիոէլեկտրոնային պատերազմի համակարգերի օգտագործման վրա։

Չնայած չեզոքության մասին պնդումներին՝ Չինաստանը Ռուսաստանին մատակարարում է երկակի նշանակության ապրանքներ։ The Wall Street Journal-ը նշել է, որ այդ ապրանքները կարող են օգտագործվել «Շահեդ» տիպի հարձակողական անօդաչու թռչող սարքերի արտադրության մեջ։

Ավելին, 2025 թվականին Ռուսաստանը տասնապատկել է Չինաստանից օպտիկամանրաթելային մալուխի ներմուծումը։ Այս մալուխն օգտագործվում է FPV անօդաչու թռչող սարքերի կառավարման համար։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի